18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

ՀՀ ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը. ԿԲ

Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը։ Այս մասին հայտնում են ԿԲ-ից: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին ստեղծված իրավիճակում վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում՝ երկկողմանի համաձայնությամբ՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար: Բացի այդ, […]

Հայաստանում այժմ 380 մարդ գտնվում է կարանտինի մեջ, մինչեւ երեկո նրանց թիվը կարող է հասնել 430-ի

Հայաստանում այժմ  380 մարդ  գտնվում է կարանտինի մեջ, մինչեւ երեկո նրանց թիվը կարող է հասնել 430-ի։ Այս մասին լրագրողներին է հայտնել  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ըստ նրա՝ երեկ երեկոյան ժամերի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հայտնաբերվել, սակայն դեռ թեստեր են անցկացվում, որոնց արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ: Նա նշեց, որ այժմ Հայաստանում հաստատվել է վարակման […]

Որոշեցինք Սուրբ Պատարագի արարողությունները անցկացնել դռնփակ, չկատարել Ս․ Պսակի արարողություններ. Գարեգին Բ Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական հորդորը կորոնավիրուսի համավարակի առնչությամբ. «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մտահոգությամբ և աղոթքով ենք հետևում կորոնավիրուսի համավարակի շուրջ աշխարհում տեղ գտնող զարգացումներին: Այս դժվարին ժամանակներում, երբ մարդկությունը փոթորկված է համավարակի վտանգով, որից անմասն չէ Հայաստան աշխարհը, և խռովահույզ է նաև մեր կյանքը, հայրաբար հորդորում ենք մեր հոգևոր հայրերին և հավատացյալ ժողովրդին՝ […]

Ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեն հետաձգվում է

Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կհետաձգվի։ Հիշեցնենք, որ քիչ առաջ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով կառավարությունը որոշում կայացրեց մարտի 16-ից ապրիլի 14-ը ՀՀ ամբողջ տարածքում արտակարգ դրություն սահմանել: Արտակարգ դրության դեպքում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:

Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցները պարտավոր են օգտվել և տարածել միայն պաշտոնական տեղեկատվություն

Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ` հաղորդում) […]

Էջմիածնում կորոնավիրուսը տարածած կնոջը վիրավորողներին վերջինիս հարազատները ծեծել են

Ըստ էլեկտրոնային ԶԼՄ-ների՝ արտակարգ դեպք է գրանցվել Էջմիածնում․ կորոնավիրուսը տարածած կնոջը վիրավորողներին վերջինիս հարազատները ծեծել են։ Ոստիկանությունը տեղեկությունը ոչ հերքել, ոչ հաստատել է։   

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 2․5 մլն քաղաքացի․ ոստիկանություն

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի, ինչպես և հաշվառում չունեցող` հանրաքվեին մասնակցելու իրավունք […]

Սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում

ԱՄՓՈՓ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ! Օրերս առավել քննարկելի իրավական հարցադրումներից է, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունում տարածվող նոր կորոնավիրուսը կարող է հիմք հանդիսանալ արտակարգ դրություն հայտարարելու և ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հետաձգելու համար: Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի