18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Կառավարությունը արտահերթ նիստ կհրավիրի

Ժամը 15.00-ին տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու հարցը։ Այս մասին իր ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իրանում գրանցվել է 1 օրում կորոնավիրուսից մահացության ամենամեծ թիվը

Իրանում գրանցվել է մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպքերի ամենամեծ քանակը, գրում է The Guardian-ը: Պարբերականը մանրամասնում է, որ անցած շաբաթ օրը երկորւմ նոր տեսակի վարակի զոհ է դարձել 113 մարդ: Մահերը գրանցվել են 24 ժամվա ընթացքում:  

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 30-ի

Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված է եղել, ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Մյուս դեպքը փոխկապակցված է երեք երեկոյան հաստատված 2 դեպքի հետ։ «Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 30 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած»,-նշել է նախարարը։

Կորոնավիրուս է արձանագրվել Երևանի արտադրություններից մեկում․ Փաշինյան

Կորոնավիրուսի դեպք է արձանագրվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում, բայց երեկվա թվի շրջանակում։ Այս մասին լայվով հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Սևանից վերադարձել է Երևան և արդեն աշխատավայրում է։ «Գիշերը աշխատանքներ են տարվել ձեռնարկության աշխատակիցների շրջանում՝ հասկանալու համար, թե ովքեր են կոնտակտավորները։ Մեկուսացման աշխատանքներն իրականացվել են և իրականացվում են»,- Facebook-ի ուղիղ եթերում ասաց նա։ Մանրամասները՝ […]

Հայաստանում կորոնավիրուսի ևս երկու նոր դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն, որից 36-ը բացասական էր, իսկ 2-ը` դրական: Դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Այս պահին ունենք 15 հաստատված դեպք, որից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ:

Հայաստանում կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր առմամբ վարակված է 8 մարդ. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Հայաստնում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ևս 2-ով՝ այսպիսով դառնալով 8։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նշել է՝ երկու դեպքերն էլ նույն շրջանակից են, այս պահին իրենց լավ են զգում։ «Հատուկ գանգատներ չունեն, նրանց ընտանիքներն արդեն իսկ մեկուսացված են։ Պարզվում է՝ արդյոք այլ մեկուսացման կարիք ունեցող անձինք կան, թե ոչ։ […]

Ռուսական արժույթը կարժեզրկվի 75-80 ռուբլի՝ մեկ դոլարի դիմաց: Համաշխարհային տնտեսության անկումը կշարունակվի կորոնավիրուսի պատճառով տնտեսագետ /տեսանյութ/

«Հենարան» մամուլի ակումբի օրվա բանախոսը՝ տնտեսագետ Էդուարդ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է կորոնավիրուսի ազդեցությանը տնտեսական համաշխարհային շուկայում. նավթի գների անկում. հնարավոր գնաճ. ՀՀ տնտեսությունը. տնտեսական մարտահրավերները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի