18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

10 կոնկրետ հարց Արսեն Թորոսյանին Հայաստանում կորոնավիրուսի վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը հայտնել է Իտալիայից ժամանած 3 անձի մոտ նոր կորոնավիրուսը հայտնաբերելու մասին, սակայն չի նշել, թե կոնկրետ որ օրերին են ժամանել և երբ են մեկուսացվել կորոնավիրուսի առկայության կասկածով։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջից ուղիղ եթերի ժամանակ նույնպես չի նշում որևէ կոնկրետ օր, ամսաթիվ, ինչպես նաև չի ասում, թե քանի օր է անցել […]

Կառավարությունը կորոնավիրուսով պայմանավորված դասերը հետաձգելու կարիք չի տեսնում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կառավարության օրակարգի հաստատումից առաջ հետաքրքրվեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանից, հնարավոր է, որ ուսումնական հաստատություններում դասերը հետաձգվեն։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ նման հարց քննարկելու կարիք չկա․ «Դեպքերը տեղայնացված են։ Եթե նման որոշման կարիք լինի՝ մեկ օրում կկայացնենք»։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հավելեց, որ հարցը կքննարկվի։  Նաև […]

Կորոնավիրուսի կասկածով ևս 10 մարդ է մեկուսացվել, բազմաթիվ մարդիկ էլ իրենց բնակավայրերում են մեկուսացվել

Այս պահին ունենք նոր կորոնավիրուսի 4 հաստատված դեպք, պացիենտներից երեքը սիմպտոմներ չունեն, չնայած դիմելու պահին ունեցել են ջերմություն: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ այս պահին նրանցից միայն մեկն ունի գանգատներ՝ աջակողմյան բազալ թոքաբորբ, նաև ջերմում է ու ստանում է սիմպտոմատիկ բուժում, մնացած պացիենտները որևէ բուժում չեն ստանում: Ինչ վերաբերում […]

Էջմիածնում խուճապ է: 555 աշակերտից ներկա է 50-ը

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, որտեղի բնակիչներից մեկի մոտ նախօրեին կորոնավիրուս է հայտնաբերվել, դպրոցներում մեծ թվով բացակա աշակերտներ կան։ Մի քանի դպրոցների տնօրեններ NEWS.am-ին հայտնեցին, որ բացակաների թիվը գնալով աճում է, քանի որ ծնողները գալիս, երեխաներին տուն են տանում։ «555 աշակերտից 300 բացակա ունեինք առավոտյան, բայց խուճապային դրությունը մարդկանց մոտ շարունակվում է, ծնողները եկան տարան, 50 […]

Մի շահարկեք բանակի անունը, որը ձեր լեզուներին ու թեւերին ազատություն է տվել. ծեծված սպայի հայրը հանդիպում է պահանջում Փաշինյանի հետ /տեսանյութ/

Կառավարության մոտ բողոքի ակցիա է իրականացնում ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանի հայրը, ով եկել է Նիկոլ Փաշինյանին հանդիպելու եւ այստեղ է իմացել, որ վերջինս արձակուրդում է: Հիշեցնենք, 2019թ. սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում, «գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով»  նախնական ախտորոշմամբ, հիվանդանոց էր տեղափոխվել […]

Արյուն ա թափվելու. Նիկոլ Փաշինյանի թույլտվությամբ Հայաստանում գործում է ահաբեկչական խմբավորում. Բորիս Մուրազի

Նիկոլ Փաշինյանի թույլտվությամբ Հայաստանում գործում է ահաբեկչական խմբավորում, որոնք տաս-տասնհինգ հոգով շրջապատում են Փաշինյանին քննադատած կամ վիրավորած մարդկանց ու ստիպում ներողություն խնդրել։ Իշխանությունները պետք է խելքի գան, թե չէ բանը բանից կանցնի ու իրենք էլ իրավիճակի տերը չեն լինի։ Արյուն ա թափվելու ու դա ձեր վրա է մնալու։ Ուշքի եկեք Այս մասին գրումէ լրագրող Բորիս […]

Հարգելի պաշտոնյաներ, եթե նույնիսկ ձախողել եք` մի խաբեք: Էջմիածնում՝ հարսանիքի ընթացքում, երեք անձի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. նրանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել /տեսանյութ/

Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Էջմիածնում «կորոնավիրուսի ևս մեկ կասկածելի դեպքին»: «Մոտ 1 ժամ առաջ լրագրող Վաչիկ Գրիգորյանը ուղիղ եթերով հայտնեց, որ Էջմիածին քաղաքում կորոնավիրուսի ևս մեկ կասկածելի դեպք է հայտնաբերվել և ՀՎԿԱԿ-ի Էջմիածնի բաժնի աշխատակիցները ոստիկանության և Շտապ Օգնության ծառայության ուղեկցությամբ այցելել են այդ կնոջ տուն, որտեղ […]

Անցնում են արտակարգ ռեժիմի: Իշխանությունը կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին իմացել է վաղ առավոտյան. կան այլ դեպքեր ևս, որոնց մասին կտեղեկացնեն առաջիկա օրերին. Politik.am

Հայաստանի իշխանությունները կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին իմացել են վաղ առավոտից: Politik.am-ի՝ Առողջապահության նախարարության աղբյուրների փոխանցմամբ, այսօր առավոտյան 10-ին նախարար Արսեն Թորոսյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել և բոլորին ասել է, որ անցնում են արտակարգ ռեժիմի։ Նախարարը հրահանգել է թողնել մնացած գործերը և կենտրոնանալ կորոնավիրուսի վրա։ Ըստ նախարարության մեր աղբյուրի, դեպքերն ավելի շատ են, որոնց մասին […]

ԱՀԿ-ն կորոնավիրուսը հայտարարեց համաշխարհային համաճարակ

Րոպեներ առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսը հայտարարեց համաշխարհային համաճարակ, տեղեկացնում է «Ազատությունը»:  Կազմակերպության գլխավոր տնօրենը կոչ է արել կառավարություններին առավել համակարգված և արդյունավետ քայլեր ձեռնարկել սեփական քաղաքացիների առողջությունը պահպանելու համար: «Յուրաքանչյուր պետություն կարող է իր ներդրումն ունենալ համաճարակի դեմ պայքարում»,- Ժնևում մամուլի ասուլիսում պնդել է Թեդրոս Գեբրեսիուսը:  

Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է գրանցվել

Մարտի 11-ին, ցավոք, կորոնավիրուսի երեք նոր դեպք ունենք,  ֆեյսբուքյան հանրագրում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երկու հոգին ՀՀ քաղաքացի են, (45 եւ 27 տարեկան) մեկը՝ Իտալիայի (51 տարեկան) ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Հիմա մեկուսացնելու համար պարզաբանվում է նրանց շփման շրջանակը, որն ըստ նախնական տվյալների մեծ չէ։ Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի