24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հարգելի պաշտոնյաներ, եթե նույնիսկ ձախողել եք` մի խաբեք: Էջմիածնում՝ հարսանիքի ընթացքում, երեք անձի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. նրանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել /տեսանյութ/

Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Էջմիածնում «կորոնավիրուսի ևս մեկ կասկածելի դեպքին»:

«Մոտ 1 ժամ առաջ լրագրող Վաչիկ Գրիգորյանը ուղիղ եթերով հայտնեց, որ Էջմիածին քաղաքում կորոնավիրուսի ևս մեկ կասկածելի դեպք է հայտնաբերվել և ՀՎԿԱԿ-ի Էջմիածնի բաժնի աշխատակիցները ոստիկանության և Շտապ Օգնության ծառայության ուղեկցությամբ այցելել են այդ կնոջ տուն, որտեղ իրականացրել են «անհրաժեշտ աշխատանքներ»:

Ես փորձեցի ճշտել իմ աղբյուրներից և ինձ փոխանցեցին հետևյալ տեղեկատվությունը` Էջմիածնում, հարսանիքի ընթացքում երեք անձի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի կապակցությամբ եղել է «Շտապ Օգնության» կանչ: Հետազոտության ընթացքում 3 անձի մոտ էլ հայտնաբերվել է #կորոնավիրուս: Այդ անձանց մեկուսացրել են, իսկ միջոցառման մնացած մասնակիցների մեկուսացման հարցը դեռ որոշված չէ:

Հ.Գ. հարգելի պաշտոնյաներ, եթե նույնիսկ ձախողել եք` մի խաբեք»,- գրել է նա:

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Վաչիկ Գրիգորյանը ուղիղ հեռարձակման միջոցով նշում էր, որ գտնվում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի Էջմիածնի մասնաճյուղի մոտ: Նրա խոսքով՝ այսօր կորոնավիրուսով վարակված 3 անձանցից մեկը Էջմիածնից է: Ըստ նրա՝ կինն օրեր առաջ որոշակի գանգատներ է ունեցել, սակայն այդ ժամանակ չի դիմել բուժօգնության: Սակայն հետո, երբ հավանաբար առողջական վիճակը վատթարացել է, կինը դիմել է բժշկի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ