16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Թշնամական ուժերը ոչ թիրախային հրթիռներ են թափում Ստեփանակերտի ուղղությամբ

Թշնամական ուժերը ոչ թիրախային հրթիռներ են թափում Ստեփանակերտի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Պարբերաբար հրթիռակոծվում է Ստեփանակերտը։ Թշնամական ուժերը ոչ թիրախային հրթիռներ են թափում Ստեփանակերտի ուղղությամբ։ Միայն վերջին մեկ ժամվա ընթացքում մայրաքաղաքում երեք անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Առաժմ տուժածների մասին տվյալներ չկան»,- հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական […]

Թշնամին ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ է պահել Շուշին և Ստեփանակերտը։ Կան զոհեր

Նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։ Ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։ Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։ Քաղաքացիական բնակչության […]

Պարգեւատրումների հարցը լուրջ դժգոհություն է հասունացրել․ Ժողովուրդ

Հայաստանում պարգեւատրումների թեման շարունակում է ակտուալ մնալ: Այս առումով լուռ դժգոհություն է նկատվում մասնավորապես նախարարությունների միջին եւ ցածր օղակներում աշխատողների շրջանում, որոնք անարդար են գտնում պետական նման վերաբերմունքը, քանի որ ստանում են միջին եւ ցածր աշխատավարձ եւ զրկվել են պարգեւատրումից: Նշենք, որ պարգեւատրումների շուրջ հասարակական դժգոհությունը հանգեցրեց նրան, որ դրանք սահմանափակվեցին պետական ապարատի աշխատողների համար: […]

Նոր օրենքով երեխաները կկարողանան բողոքներ ներկայացնել իրենց իրավունքների խախտումների դեմ․ Ժողովուրդ

Կառավարության կողմից խորհրդարանի վավերացմանն է ներկայացվել 2011 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը: Արձանագրությունը ստորագրել է 52 պետություն, վավերացրել է 46 պետություն: Հայաստանի Հանրապետության կողմից արձա­նագրությունը ստորագրվել է 2019 թ. սեպտեմբերի 26-ին: Արձանագրության մեջ նշվում է, որ այն կոչված է ամրապնդելու և լրացնելու ազգային և տարածաշրջանային մեխանիզմները, […]

Արևելյան հատվածում հակառակորդը հետ է շպրտվել՝ մարտադաշտում թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ. ՊԲ

Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, թշնամական ուժերը արևելյան հատվածում զրահապատ մեքենաների կիրառմամբ ձեռնարկել են հարձակման փորձ, հայտնում են Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից: ՊԲ ստորաբաժանումների ու պահեստազորայինների գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը, մարտադաշտում թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել: Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ ՊԲ վերահսկողության ներքո:

Արցախը որևէ ապագա չի ունեցել ու չունի Ադրբեջանի կազմում. ԱԳ նախարար

Այսօրվա իրավիճակն առավել ընդգծում է մեկ պարզ գերակայություն. Արցախը որևէ ապագա չունի Ադրբեջանի կազմում, չի ունեցել ու չունի, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Նման իրավիճակը նշանակում է՝ Արցախն առանց հայերի, դա չի լինելու։ Սա առավել ընդգծված է այսօր։ Չեմ կարծում, որ կա որևէ հայ, որը կարող է համակերպվել որևէ մտքի հետ՝ […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2413 դեպք, մահերի թիվն ավելացել է 29-ով

Նոյեմբերի 5-ի դրությամբ Հայաստանում  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 99 563 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 2413-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 60 135 (+1324) մարդ, այս պահին բուժվում է 37 562-ը (+1060): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1866 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1476 (+28), այլ պատճառներով՝ 390 (+1): Մեկ օրում մահացել է 29 մարդ:

Թշնամին երկու գրոհային խմբերի կազմով հարձակման փորձ է ձեռնարկել նաև հյուսիսային հատվածում, որոնք ժամանակին հավաստանշվել և ոչնչացվել են․ ՊԲ

Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ճակատային գծի բոլոր ուղղություններում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է:  Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊԲ-ն: Թշնամական ուժերը առանձնակի ակտիվություն են դրսևորել արևելյան, հարավ-արևելյան ու հարավային ուղղություններում: Հակառակորդի գրոհային խմբերի կողմից ձեռնարկված բազմակի գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կասեցվել են: Թշնամին կրել է մարդկային ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ: Հակառակորդը երկու […]

Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է։ Վարորդներին հորդորում ենք լինել զգոն

Դիլիջանի կողմից էլեկտրական մալուխների վերականգնման աշխատանքների պատճառով նոյեմբերի 5-ին՝ ժամը 10։00-ից մինչև 13։00-ն‚ Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է։ Վարորդներին հորդորում ենք լինել զգոն և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի