05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պարգեւատրումների հարցը լուրջ դժգոհություն է հասունացրել․ Ժողովուրդ

Հայաստանում պարգեւատրումների թեման շարունակում է ակտուալ մնալ: Այս առումով լուռ դժգոհություն է նկատվում մասնավորապես նախարարությունների միջին եւ ցածր օղակներում աշխատողների շրջանում, որոնք անարդար են գտնում պետական նման վերաբերմունքը, քանի որ ստանում են միջին եւ ցածր աշխատավարձ եւ զրկվել են պարգեւատրումից:

Նշենք, որ պարգեւատրումների շուրջ հասարակական դժգոհությունը հանգեցրեց նրան, որ դրանք սահմանափակվեցին պետական ապարատի աշխատողների համար: Սակայն եթե պետական վերին օղակներում բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաները կարողանում են բարեկեցիկ կենցաղ ապահովել, եւ պարգեւատրումը իրենց դեպքում շռայլություն է, ապա նույնը չի կարելի ասել միջին եւ ցածր օղակներում աշխատողների մասին, որոնք ստանում են ցածր՝ 100-130.000 դրամ աշխատավարձ, եւ նրանց դեպքում պարգեւատրումը կենսական անհրաժեշտություն է:

Եվ սա այն դեպքում, երբ նախարարությունների աշխատանքի մեծագույն հատվածը, որակյալ աշխատանքը կազմակերպվում է միջին եւ ցածր օղակներում. հենց նրանք, փաստորեն, մնացին կոտրած տաշտակի առաջ:

Մյուս կողմից՝ տարօրինակ է ստացվում, որ մի քանի նախարարների, փոխնախարարների անվան տակ պետական համակարգի ցածր օղակի աշխատողներին զրկում են լրացուցիչ այդ վճարից: Քիչ չեն այն վարչության պետերը, որոնք ունեն զուգահեռ բիզնեսներ, եւ իրենց համար խնդիր չէ զրկվել պարգեւավճարից նախարարների ու փոխնախարարների հետ միասին:

Նկատենք, որ նախարարության շուրջ 130 հազար դրամ աշխատավարձ ստացող ավագ, գլխավոր մասնագետների համար հավելյալ այդ 30-50 հազար դրամ գումարը խիստ անհրաժեշտ է, եւ նրանք դրանով կարողանում էին իրենց ծախսերը հոգալ։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ