16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Մարդիկ պետք է իմանան ինչ փաստաթուղթ է այժմ նախապատրաստվում։ Վաղը ուշ է լինելու, երկիր ենք կորցնում… Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել հողերի հանձնման մի խայտառակ փաստաթուղթ, որը պարզապես աղետալի է Հայաստանի համար։ Փաստաթուղթ, որը կոտրելու է պետության ողնաշարը, զրոյացնելու է մեր ժողովրդի 30 տարվա սխրանքներն ու ձեռքբերումները։ Պատերազմի մեկնարկի պահից պետական դավաճանների այս խմբակը ժողովրդից իրականությունը թաքցնելով, սուտ և անհիմն լուրերով մարդկանց զգոնությունը […]

Ռուսական Մի-24 ուղղաթիռի անձնակազմից երկու անդամ զոհվել է, մեկը՝ ստացել միջին ծանրության վնասվածքներ

ՌԴ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ հաստատել է նոյեմբերի 9-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանի մոտակայքում՝ ՀՀ Երասխ բնակավայրի օդային տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման փաստը։ Նշվում է, որ անձնակազմի երկու անդամ զոհվել է, մեկը՝ ստացել միջին ծանրության վնասվածքներ:

Wargonzo նախագծի աղբյուրները հաստատում են, որ ՌԴ օդատիեզերական ուժերի ուղղաթիռը խոցվել է Նախիջևանի սահմանին

Wargonzo նախագծի աղբյուրները հաստատում են, որ ՌԴ օդատիեզերական ուժերի ուղղաթիռը խոցվել է Նախիջևանի սահմանին։ Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի է դարձել, որ . Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ռուսական ուժային կառույցների աղբյուրը: «Ենթադրաբար ռուսական ուղղաթիռը խոցվել է Նախիջևանի կողմից։ Այն ընկել է Հայաստանի տարածքում», – ասաց մեր աղբյուրը։ Նշենք, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը մտնում է Ադրբեջանի […]

Չգնալ մանիպուլյացիաների։ Շուշին ամբողջությամբ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ է. Վիտալի Բալասանյան /տեսանյութ/

«Շուշին ամբողջությամբ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ է ». այս մասին Slaq.am-ի հետ զրույցում նշեց Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը. Իր խոսքում գեներալը կոչ արեց երկրի իշխանություններին ժողովրդին մատուցել միայն ճշմարտությունը . «Ավելի լավ է լսել դառը ճշմարտությունը, քան՝ մանիպուլյացիաներ անել »,- ընդգծեց Վիտալի Բալասանյանը.

Կառավարության անցնցում հեռացում։ 17 քաղաքական ուժեր պահանջներ են ներկայացրել իշխանություններին․ հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայ ժողովուրդը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժեր, մեկտեղել են իրենց կարողականությունը՝ դիմագրավելու հայկական երկու պետություններին ուղղված թուրքադրբեջանական ագրեսիան: Պատերազմական այս օրերին քաղաքական, դիվանագիտական և ռազմական ճակատներում բեկում մտցնելու հորդորով իշխանություններին ենք ներկայացրել բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում իրավիճակի շտկմանն ուղղված հանդիպումների առաջարկներ, որոնք մնացել են անպատասխան և չիրագործված:   Պատերազմը սաստիկ է, կորուստներն՝ անդառնալի և […]

Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել

Սիրելի ՛ հայրենակիցներ Պատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են: Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ: Մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը, մենք կարող ենք թշնամուն դուրս շպրտել մեր Արցախից, քանի որ պատերազմի ելքը որոշում է ժողովրդի ամուր կամքը: Հայ ժողովուրդը […]

«Թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, և արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված…»․ Վահրամ Պողոսյան

Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա բնական է, քանի որ պատերազմը ծանր պայքարի գործողություններ են, որտեղ երաշխավորված չէ ո՛չ հաջողությունը, ո՛’չ անհաջողությունը: Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, […]

«Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամու` ժամը 14:20-ին ձեռնարկած գրոհը կասեցվել է». Շուշան Ստեփանյան

Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամու` ժամը 14:20-ին ձեռնարկած գրոհը կասեցվել է, հաղորդում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Հարավարևելյան ուղղությամբ մարտերը շարունակվում են, ժամը 12:10-ից 14:50-ն ընկած ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 3 ԱԹՍ», – նշել է Ստեփանյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի