Իրողությունների մասին , որոնք արդեն արձանագրված են. Արայիկ Հարությունյան /Ուղիղ/
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը. Մամուլից տեղեկացա, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրվել է ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն։ Մամուլից տեղեկացել եմ նաև պատերազմի դադարեցման պայմանների մասին։ Որպես Հանրապետության նախագահ այս փաստաթղթի վերաբերյալ ինձ հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում, ցավոք, չի եղել, որևէ բանակցության չեմ մասնակցել։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային նշանակության և կարևորության հարց […]
Սիրելի հայրենակիցներ, այս դժվար օրերին պետք է ուղղակի բացառել իրար նկատմամբ բռնության որևէ դեպք, պետք է բացառել անգամ բռնության որևէ կոչ կամ հնարավորություն։ Դա միայն ավելացնում է լարվածությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս ճակատագրական օրերին մեզ առավել, քան երբևէ անհրաժեշտ է համերաշխություն ու համախմբվածություն: […]
Հայաստանի ՊՆ-ն եւ Զինված ուժերի գլխավոր շտաբը հանդես են եկել հայտարարությամբ: Հայտարարությունում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծվեց պատերազմ, որն աննախադեպ էր՝ ներգրավված ուժերի, միջոցների, սպառազինության քանակի ու տեսակի առումով։ Այն աննախադեպ էր նաև այն տեսանկյունից, որ մեր բանակը, փաստացի, կռվում էր ոչ միայն 10-ը միլիոնանոց Ադրբեջանի զինված ուժերի, այլև Թուրքիայի ռազմական […]
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բոլոր այն քաղաքացիներոն, ովքեր կապ չունեն ջարդարարների հետ, խնդրում եմ գնալ տուն։ Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հավատում են ինձ եւ հավատում են մեզ՝ խնդրում եմ պատրաստվել պայքարի։ Հանկարծ վայրկյան անգամ չկասկածեք՝ որ որեւէ անազնիվ բան չենք արել, որեւէ գործարքի չեմ գնացել եւ գործել եմ այնպես, որ ունենամ բոլոր […]
Արցախի Անվտանգության խորհրդաի նախագահ Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ա՛զգ հայոց, Ժամեր առաջ տեղեկացա, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների հետ համատեղ ստորագրել է այլևս բոլորիդ ծանոթ հայտարարություն։ Շտապելով ՀՀ Կառավարություն՝ փորձեցի կանխել ազգային աղետը, խաթարել դավաճանական գործընթացը, սակայն Արցախի Հանրապետության նախագահի համաձայնությամբ հրապարակվեց հայտարարությունը։ Զերծ մնալով հայտարարության տեքստի […]
Հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Սիրելի ՛ հայրենակիցներ Այսօր ամբողջ օրը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված մեր անելիքները: […]
Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել: Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում […]
























