16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Իլհամ Ալիևը հաստատեց, որ չունի որևէ արդարացում Արցախի խաղաղ բնակավայրերի դիտավորյալ թիրախավորման առնչությամբ. Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «BBC» գործակալությանը տված հարցազրույցը։ «Սույն հարցազրույցում Իլհամ Ալիևը հաստատում է, որ չունի որևէ արդարացում Ստեփանակերտի և Արցախի այլ խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ, որն անհերքելի փաստերով արձանագրվել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային ԶԼՄ-ների և մարդու իրավունքների պաշտպանությամբ մասնագիտացված կազմակերպությունների […]

Ալիևը հայտարարել է, որ սպասում է Ղարաբաղից հայկական զորքերի դուրս բերման երաշխիքներին

«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն չի ցանկանում շարունակել ռազմական գործողությունները Ղարաբաղում և սպասում է Հայաստանի զինված ուժերի դուրս բերման երաշխիքների: Մարտերը Լեռնային Ղարաբաղի շփման գծում սկսվել են սեպտեմբերի 27-ին: Հայաստանը և Ադրբեջանը միմյանց մեղադրում են ռազմական գործողություններ սանձազերծելու մեջ, հայտնում են չճանաչված հանրապետության խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1042, մահվան՝ 23 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1042 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 107 466-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 1580 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Նոյեմբերի 9-ի […]

Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված 44 զինծառայողի անուն

Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները. Գրիգորյան Կարեն Արբենի, ծնվ. 2001թ. Սահակյան Արմեն Արմանի, ծնվ. 2000թ. Պահեստազորային Դադամյան Արմեն Վալերիի, ծնվ. 1980թ. Պահեստազորային Ծատրյան Ալբերտ Արթուրի, ծնվ. 1991թ. Պահեստազորայի Գագրեյան Գոռ Ստյոպայի, ծնվ. 1996թ. Կամավորական Ավետիսյան Մարտուն Պապիշի, ծնվ. 1960թ. Գրիգորյան Արթուր Վոլոդյայի, ծնվ. 1977թ. Հովհաննիսյան Վարդան Գևորգի, ծնվ. […]

Ավելի քան մեկ օր, է ինչ ետ են մղվում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերը․ Արցախի նախագահ

Սիրելի ՛ հայրենակիցներ, վաղ առավոտյան այցելել եմ Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայիների հետ, ովքեր ավելի քան մեկ օր, է ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Շրջայցի ընթացքում հանդիպել եմ նաև գեներալ Մնացականյանին: Այն մեծածավալ ու անգնահատելի […]

Ծառուկյանն ու Մարուքյանը շուրջ 2 շաբաթ է հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանից, որը չի կայանում

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել: Այս առնչությամբ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանղ եկավար Էդմոն Մարուքյանը գրել է. «Շուրջ երկու շաբաթ առաջ, որպես Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ, Գագիկ Ծառուկյանի հետ միասին դիմել էինք վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու առաջարկով, որը, սակայն, մինչ այժմ չի կայացել: Հաշվի […]

Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ

Գիշերը խաղաղ բնակավայրերում Ստեփանակերտից բացի պահպանվել է հարաբերական հանգիստը։ Այս մասին հայտնումէ  Արցախի ԱԻ պետական ծառայությունը: «Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ` մայրաքաղաքում չկան։ Արցախի մյուս բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել»,-ասված է հաղորդագրության մեջ:  

Վաղն, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար. Արծրուն Հովհաննիսյան

Վաղն, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար, «Առաջին» ալիքի եթերում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն՝ ընդգծելով, որ վաղը վերջնական պարզ կլինի: Նրա խոսքով՝ Ալիևը շտապել է հայտարարելով, որ Շուշին ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ է: «Հիմա կողմերից ոչ ոք վերահսկողություն չունի», – ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի