16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Գիշերը մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում: Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը: Տարբեր ուղղություններում ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել […]

Արցախում ընթացող մարտերում հերոսաբար զոհվել է ծանրամարտի Հայաստանի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ Արեն Չատինյանը

Արցախում ընթացող մարտերում հերոսաբար զոհվել է ծանրամարտի Հայաստանի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ Արեն Չատինյանը: 20-ամյա մարզիկը Ստեփանավանից էր: Երեւանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան էր, հանդես էր գալիս 61 կգ քաշային կարգում: Եղել է 2015-2016 թթ. պատանիների Հայաստանի չեմպիոն, 2017-2018թթ. երիտասարդների Հայաստանի չեմպիոն եւ 2019 թվականի մեծահասակների Հայաստանի չեմպիոն: 2019 թվականին ընդգրկվել է ազգային […]

Թուրքական հետախուզությունը մասնակցում է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններին. Նարիշկին

Թուրքական հետախուզությունը ներգրավված է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններում, հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը РИА Новости-ն տված հարցազրույցում: «Մենք զգում ենք Թուրքիայի հետախուզական ծառայության աշխատանքը, տեսնում ենք այդ աշխատանքի որոշակի տարրեր», – ասել է Նարիշկինը:

Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով: Զոհեր կան

Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով, հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից: Թշնամու թիրախում քաղաքն է` բնակելի շենքերով, քաղաքացիական ու հանրային ենթակառուցվածքներով։ Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտում հրթիռակոծության հետևանքով սպանվել է 3 քաղաքացիական անձ:

Շտապ արյուն է անհրաժեշտ է. Արյունաբանական կենտրոն

Շտապ արյուն է անհրաժեշտ է, հայտնում են «Արյան Բանկ Ռ․ Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոն» ֆեյսբուքյան էջում: Անհրաժեշտ է. 1-ին կարգի բացասական արյուն (O (I) RH-) 3-րդ կարգի դրական և բացասական արյուն (B(III) RH+, B(III) RH-) 4-րդ կարգի դրական և բացասական արյուն (AB(IV) RH+, AB(IV) RH-) «Խնդրում ենք մոտենալ անձնագրով՝ 09:00-ից մինչև 13:00», – հայտնում […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2210 դեպք, մահերի թիվն ավելացել է 37-ով

Նոյեմբերի 6-ի դրությամբ Հայաստանում  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 101 773 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 2210-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 60 135 (+1647) մարդ, այս պահին բուժվում է 38 088-ը (+526): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1903 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1506 (+30), այլ պատճառներով՝ 397 (+7): Մեկ օրում մահացել է 37 մարդ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի