Արցախում ընթացող մարտերում հերոսաբար զոհվել է ծանրամարտի Հայաստանի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ Արեն Չատինյանը
Արցախում ընթացող մարտերում հերոսաբար զոհվել է ծանրամարտի Հայաստանի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ Արեն Չատինյանը:
20-ամյա մարզիկը Ստեփանավանից էր: Երեւանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան էր, հանդես էր գալիս 61 կգ քաշային կարգում:
Եղել է 2015-2016 թթ. պատանիների Հայաստանի չեմպիոն, 2017-2018թթ. երիտասարդների Հայաստանի չեմպիոն եւ 2019 թվականի մեծահասակների Հայաստանի չեմպիոն:
2019 թվականին ընդգրկվել է ազգային հավաքականում, բայց մեկնել է զինծառայության:
Այս տարի մասնակցել էր Հայաստանի առաջնությանն ու զբաղեցրել 4-րդ տեղը։