08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Թշնամին ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ է պահել Շուշին և Ստեփանակերտը։ Կան զոհեր

Նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։

Ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։

Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։

Քաղաքացիական բնակչության շրջանում, նախնական տվյալներով․ կա 3 զոհ։

Մյուս տվյալները ճշտվում են։

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ