16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Ադրբեջանաթուրքական ուժերը «Սմերչ» կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ

Քիչ առաջ Ադրբեջանի զինված ուժերը կրկին թիրախավորել են Ստեփանակերտը։ Այս մասին հայտնում է հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Նախնական տվյալներով Ստեփանակերտում կա մեկ վիրավոր: Ադրբեջանաթուրքական ուժերը «Սմերչ» կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Լուսակարիչ`Դավիթ Ղահրամանյան

Վարձկանների թիվը Ղարաբաղում արդեն մոտենում է 2000-ի․ Լավրով

Ղարաբաղյան հակամարտության գոտում առանց արդյունավետ վերահսկողական միջոցառումների մասին պայմանավորվածությունների դժվար է հասնել կայուն հրադադարի: Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է News.am-ը: «Անդրկովկասին վրա հասած ողբերգությունը մեր ընդհանուր ցավն է: Մենք բոլորովին անտարբեր չենք այն փաստի հանդեպ, որ պատերազմական գործողություններ են ծավալվել Ռուսաստանին ավանդաբար բարեկամ երկու ժողովուրդների միջեւ մի […]

Ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ. արկերից մի քանիսն ընկել է Իրանի տարածք. ՊՆ խոսնակ

Ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա նշել է, որ արկերից մի քանիսն ընկել է Իրանի տարածք:

Արցախը լքած պաշտոնյաները կազատվեն աշխատանքից, կկիրառվեն պատժամիջոցներ. Արայիկ Հարությունյան

Հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները՝ հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Միաժամանակ, պատրաստակամություն […]

Ադրբեջանցիներն տիրանում են հայ գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը․ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ձեռք է բերել օբյեկտիվ բնույթի նոր ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը: Ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից՝ հաճախ յուրաքանչյուր անգամ մուտք գործելով […]

Թշնամին կիրառում է նոր զինատեսակ՝ այրող կասետային զենք

Արցախի Հանրապետության տարածքում  հայտնվել է թշնամական  ուժերի կողմից արձակված  նոր զինատեսակ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը: «Ուսումնասիրությունից պարզվել է, որ այն այրող կասետային զենք է` մոտ 40 սմ երկարությամբ, որի կիրառումը խաղաղ բնակչության ուղղությամբ արգելված է  Ժնևյան և միջազգային կոնվեցիաներով։  Այս զինատեսակը նախատեսված է զանգվածային ոչնչացման և տարածքների հրկիզման համար»,-ասված է հաղորդագրության […]

«Մարտերը Արցախի արևելյան հատվածում շարունակվում են։ Հակառակորդի զորքերը լուրջ կորուստներ են կրում»․ Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարտերը Արցախի արևելյան հատվածում շարունակվում են։ Հակառակորդի զորքերը լուրջ կորուստներ են կրում։ Փառք մեր բանակին»։

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1328 դեպք, մահերի թիվն ավելացել է 29-ով

Նոյեմբերի 3-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 94 776 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1328-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 57 599 (+1133) մարդ, այս պահին բուժվում է 35 381-ը (+166): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1796 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1413 (+22), այլ պատճառներով՝ 383 (+7): Մեկ օրում մահացել է 29 մարդ:

Առաջարկում եմ Իսրայելին այդ մարդասիրական օգնությունն ուղարկել ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «The Jerusalem Post»-ին տված հարցազրույցում հասկացրել է, որ Հայաստանն այժմ չի կարող ընդունել Իսրայելի առաջարկած մարդասիրական օգնությունը: «Հումանիտար օգնությունը վարձկաններին զենք վաճառող երկրի՞ց, որն օգտագործում են խաղաղ քաղաքացիական անձանց հարվածելու համար: Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին ու ահաբեկիչներին ՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն», – ասել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի