Թշնամուն անակնկալներ են սպասվում /տեսանյութ/
Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ անցած բնակավայրերի բնակիչները ժամանակին տարհանվել են։ Արցախի Մարտունի քաղաքի կիրառվել է ռազմական ավիացիա։
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը հայտնում է, որ հանրապետության տարածքում նոյեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 6-ին սպասվում է անձրև: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-3-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում ևս նոյեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 6-ին սպասվում է անձրև: Մայրաքաղաքում նոյեմբերի 2–ի գիշերը սպասվում է 9-11 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի […]
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիայի ընթացքում միջազգային իրավունքով արգելված՝ պատերազմի վարման մեթոդների և միջոցների կիրառումը։ Մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերը կասետային արկերից բացի սկսել են նաև ֆոսֆոր պարունակող հրկիզող զինամթերք օգտագործել, տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն։ «Ֆոսֆոր պարունակող հրկիզող զինամթերքը կիրառվել է Արցախի Հանրապետության բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառապատ տեղանքներում, որտեղ հարակից գյուղերի խաղաղ […]
Ադրբեջանը չի ցանկանում երրորդ երկրի ներգրավում ղարաբաղյան հակամարտության մեջ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Մենք չենք ցանկանում, որպեսզի որևէ երրորդ երկիր ներգրավվի ղարաբաղյան հակամարտության մեջ: Մենք որևէ երկիր ներգրավելու հնարավորություն չենք տեսնում: Քանի որ մեզ շրջապատող երկրները մեր գործընկերներն ու ընկերներն են: Մենք գիտենք, որ հայկական կողմը փորձում է նրանց ներգրավել այս մարտերում, սակայն […]
Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը թվիթերի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ադրբեջանական սոցցանցերում հրապարակվել է նոր տեսանյութ: Այդ տեանյութում երևում է սպանված 19 հայ զինծառայողի մարմին: Արտակ Բեգլարյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ սպանվածներից մի քանիսը շղթայված ձեռքերով է և մերկ: «Ակնհայտ է, որ զինվորներից առնվազն չորսը նախքան սպանվելը ռազմագերի […]
Այսօր առավոտյան՝ ժամը 07:08-ի սահմաններում, հակառակորդը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է Ստեփանակերտն ու Շուշին, հայտնում են ՊԲ-ից: Ստեփանակերտում թշնամական ուժերի թիրախում հայտնվել է կենտրոնական շուկան ու մեկ բնակելի տուն: Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ:
Հոկտեմբերի 31-ին դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 89 813 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 2381-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 55 317 (+1001) մարդ, այս պահին բուժվում է 32 788-ը (+1330): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1708 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1341-ը (+41), իսկ այլ պատճառներով՝ 367-ը (+9): Մեկ օրում մահացել է 50 […]
Հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման և կրակային խոցման միջոցառումները: Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով: Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ, հայտնում են ՊԲ-ից: ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Յուրային զորքերի կողմից խոցվել են նաև թշնամական 1 տանկ, 1 հետևակի […]




























