04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Հրատապ

ՄԻՊ-ը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար անձնակազմից պահանջում է գիտակցել իրենց պարտականությունները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար այն անձնակազմից և մյուս պատասխանատուներից, ովքեր այս օրերին անմիջականորեն ներգրավված են մարդկանց սոցիալական աջակցության ապահովման գործընթացին, պահանջում եմ գիտակցել սահմանադրական պարտականությունները Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ և սեփական կարգավիճակի լրջությունը, բացառել անպատասխանատու վերաբերմունքը և ապահովել լիարժեք համագործակցություն մեր աշխատակազմի հետ:   Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է 24-ժամյա սկզբունքով մեր […]

Ալիևը հայտարարել է առանց նախապայմանների Մոսկվայում Փաշինյանի հետ բանակցելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է առանց նախապայմանների Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցելու պատրաստակամության մասին: «Ես նման հրավեր (Մոսկվայում բանակցելու) չեմ ստացել: Բազմիցս մասնակցել եմ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումներին, սակայն Փաշինյանի իշխանության գալուց հետո նման հանդիպումներ չեն եղել»,-«Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է Ալիևը: Վերջինս ընդգծել է, որ այդ հանդիպումները դրական էր […]

Թուրքական Բայրաքթարները Հայաստանի սահմանին մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս /տեսանյութ/

Թուրքական Բայրաքթարները Հայաստանի սահմանին մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս: Թռչող սարքերի այսպիսի ակտիվություն հայաէրոնավիգացիայում նկատել են սեպտեմբերի 27-ից:

Հայաստանում աշխարհազոր կստեղծվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենսդրական փաթեթը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 67 կողմ ձայներով: Այն, հիշեցնենք, ենթադրում է «աշխարհազոր» բառի հստակեցում։ Ըստ նախագծի՝ աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է: […]

Վիտալի Բալասանյանը կոչով դիմել է հայությանը

Հայրենակիցներ, 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը, Թուրքիայի բացահայտ դրդմամբ, լայնամասշտաբ պատերազմ է սկսել Արցախի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով։ Մեկ ամիս է` հայ մարդը կյանքի ու մահվան կռիվ է մղում ոխերիմ թշնամու դեմ։ Այս օրհասական պահին իմ կոչն եմ ուղղում Արցախում, Հայաստանում և արտերկրում բնակվող բոլոր արցախցիներին, իմ մարտական ընկերներին ու ողջ հայությանը. վտանգված է մեր […]

Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է համատեղ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում առաջարկել է համատեղ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Այս մասին նա ասել է չորեքշաբթի՝ խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։ «Մենք դրական բանակցություններ ենք վարել Պուտինի հետ: Մանրամասն քննարկել ենք Ղարաբաղը: Մենք ասել ենք՝ եկեք արդեն այս ամենն ավարտենք Կովկասում: Եթե ցանկանում եք, ապա […]

Եւս 59 նահատակ: ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների նոր անուններ

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների նոր անուններ   Վիրաբյան Գևորգ Մուշեղի, ծնվ. 1994թ. Չատինյան Արեն Արթուրի, ծնվ. 2000թ. Հովհաննիսյան Հարութ Արտակի, ծնվ. 2001թ. Ալեքսանյան Աշոտ Նորիկի, ծնվ. 2002թ. Մնացականյան Նորայր Բենիկի, ծնվ. 2000թ. Հովակիմյան Արա Մաքսիմի, ծնվ. 1988թ. Սերոբյան Սևակ Լևոնի, ծնվ. 1987թ. Մանուչարյան Մհեր Գարիկի, ծնվ. 1990թ. Մելիքյան Վահե Վահագնի, ծնվ. 1996թ. […]

«Սմերչ» կայանքից հարված է հասցվել մայրաքաղաք Ստեփանակերտին. ռմբակոծվում է Շուշին

«Սմերչ» կայանքից մեկ հարված հասցվել է մայրաքաղաք Ստեփանակերտին, հաղորդում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից։ Հաղորդվում է, որ տուժածներ չկան։ Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին, խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի