02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թշնամու հարձակողական գործողությունները՝ երեք-չորս ուղղությամբ տապալված են։ Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ-երկու դիրք

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայկական կողմը տապալել է օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի բոլոր հարձակողական գործողությունները: Այս մասին քիչ առաջ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այս պահին մարտերը շարունակվում են: Ընդհանուր առմամբ, այսօրվա ողջ հարձակողական գործողությունները, որոնք երեք-չորս ուղղությամբ են եղել, տապալված են: Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ-երկու դիրք` Մարտունուց հարավ` Ճարտարի ուղղությամբ: Կիրառվել են վաշտ, գումարտակ չափի ստորաբաժանումներ: Ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ իրավիճակը վերահսկելի է, հակառակորդի շարժերը, վերախմբավորումները նկատվում են և հիմնականում հրետանու կրակով խոցվում են:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ