05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ո՞ւմ ասածն է ճիշտ․ Փաշինյանի՞, թե՞ ֆինանսների նախարարի․ Հրապարակ

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից երեկ հետաքրքրվեցինք՝ հաշվարկ կա՞, թե որքան է մեզ վրա նստում պատերազմի յուրաքանչյուր օրը։ «Չէ, որովհետեւ տրամաբանությունն այդպիսին չէ։ Մենք մոտավորապես գնահատական ունենք՝ մինչեւ տարեվերջ 0.8 տոկոս լրացուցիչ ազդեցություն տնտեսական զարգացման վրա, մեկ էլ՝ լրացուցիչ 35 մլրդ դրամ ավելի պակաս հարկ ստանալու եւ 40 մլրդ ավելի ծախս անելու»,- ասաց նա։

Այսինքն՝ խոսքը ՀՆԱ-ի մեջ 0.8 տոկոսի անկման մասին է։ Նշենք, որ, ըստ որոշ ոչ մասնագիտական հաշվարկների, պատերազմի մեկ օրը մեզ համար արժե մոտ 30 մլն դոլար գումար։

Բայց հիշեցնենք նաեւ, որ ընդամենը 5 օր առաջ վարչապետը ՊԵԿ նախագահի հետ աշխատանքային հանդիպումից հետո հայտարարել էր, որ «տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի՝ շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում ենք սպասում», եւ դա բացատրել էր նրանով, որ «պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծն էականորեն փոխվել է․ չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել»։

Մնում է պարզել, թե ում ասածն է ճիշտ՝ ֆինանսների նախարարի՞, թե՞ վարչապետի։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ