15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

Պետական աշխատողները չեն պատրաստվում լռել ու թույլ տալ դավաճան իշխանությանը կատարելու հակապետական գործողություններ․ Իրատես

Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական լարված մթնոլորտի պայմաններում պետական կառավարման մարմիններում թեեւ ուշադիր հետեւում են սոցիալական ցանցերում աշխատակիցների լայքերին‚ կիսումներին‚ յուրաքանչյուր քայլին, կազմվում են համապատասխան «դոսիեներ»՝ հասցնելով դրանք ղեկավարությանը‚ սակայն ակնհայտ է‚ որ աշխատակիցներն այլեւս չեն ենթարկվում ղեկավարության ցուցումներին, ավելին, չեն էլ կաշկանդվում ու իրենց կարծիքն ազատ արտահայտում են։ Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից ու գլորվող ձնագնդի […]

Արարատ Միրզոյանը պարգեւատրել է իր թիկնապահներին․ Հրապարակ

Ազգային անվտանգության աշխատողի օրվա առթիվ ծառայողական պարտականությունները «գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ» կատարելու համար Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ նախագահի հուշանվերով է պարգեւատրել ԱԱԾ ՊՊԾ մի խումբ աշխատակիցների, այդ թվում՝ իր թիկնապահներին, ովքեր չկարողացան նրան փրկել ամբոխի զայրույթից, եւ նա նոյեմբերի 9-ի գիշերը հիվանդանոց ընկավ։ Իսկ թիկնապահները կարող էին գոնե օդ կրակել։ ՊՊԾ պետն առհասարակ աշխատավայրում չի […]

Ոստիկանությունը չի կատարել ցուցարարների դիմադրությունը ջարդելու Փաշինյանի հրահանգը․ Հրապարակ

Երեկ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ընթացքում բեմադրված էժանագին շոուների՝ գրկախառնությունների ու շնորհակալությունների ռեժիսորն «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Համբարձումյանն է եղել՝ Սիսիանի ԲՀԿ-ական երջանկահիշատակ քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան։ Նա մի քանի օր ակտիվ աշխատանք է տարել մարզում՝ համապատասխան մարդկանց գտնելու եւ Փաշինյանին աստվածացնելու ուղղությամբ։ Փոխարենը ոստիկանությունը չի կատարել ցուցարարների դիմադրությունը ջարդելու Փաշինյանի հրահանգը, ինչի պատճառով […]

Ադրբեջանցիներն արգելափակել են ՀՀ Զինուժի տեղաշարժը

Mediaport-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող 3 ավտոբուս արդեն 3 ժամ է, ինչ կանգնած են Գորիսի «Սյունիք» ռեստորանի մոտ, քանի որ թշնամին չի թույլտարում Լաչինով առաջ շարժվել հերթափոխի՝ պատճառաբանելով, թե կապիտուլյացիայի փաստաթղթում զորքերի տեղաշարժի մասին դրույթ չկա, ինչից ելնելով էլ իրենք թույլ չեն տալիս հայկական զորքի տեղաշարժն ու տեղակայման վայր հասնելը: Ադրբեջանցիները պնդում են, […]

Տիգրան Ավինյանի հրամանով նախկին ՊՊԾ տարածքը վաճառվել է իր ընկերոջը`10 անգամ ավելի քիչ գումարով․ այդ գործարքից նրանք աշխատել են ավելի քան 2 միլիոն դոլար. Միքայել Մինասյանի նոր բացահայտումը

Տիգրան Ավինյանի ուղիղ հրամանով Հանրապետության փողոցի վրա գտնվող նախկին ՊՊԾ տարածքը, որը Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից գնահատվել է 871 միլիոն դրամ, Տիգրան Ավինյանի նամակի հիման վրա ուղիղ աճուրդով վաճառվել է Ավինյանի ընկերոջը` տասն անգամ ավելի քիչ գումարով․նրանք աշխատել են ավելի քան 2 միլիոն դոլար: Այս մասին այսօր հրապարակված Requiem 4 տեսաշարի ընթացքում ասաց Սուրբ Աթոռում […]

Նիկոլ Փաշինյանը դարձել է անկոչ հյուր․ նրան ոչ մի տեղ չեն սպասում. Коммерсантъ

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ ծավալվող ժողովրդական պայքարին և գրել․ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար գնալով ավելի է դժվարանում երկրի ղեկավարի գործառույթներն իրականացնելը։ Ժողովրդի մեջ նրա յուրաքանչյուր հայտնվելը մեծ սկանդալի պատճառ է դառնում և լարում է հասարակական տրամադրությունները։ Շաբաթ օրը ոստիկանների գործադրած ջանքերի գնով միայն Փաշինյանը կարողացավ ծաղիկներ խոնարհել զինվորական […]

Մարզաշխարհի ներկայացուցիչները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Մարզաշխարհի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել․ պահանջում են վարչապետի աթոռը զբաղեցնող անձի անհապաղ հեռցումն այդ պաշտոնից. «Մեր հայրենիքում ազգակործան ալեկոծությունը շարունակվում է: Ժողովրդի վստահությունը դեպի հայրենի կառավարությունը, կարճ ժամանակում փոխարկվել է անսահման ատելության: Դավաճան իշխանություններն արդեն Եռաբլուր սրբատեղի են այցելում զրահավահաններով եւ անվտանգության անձրեւանոցներով: Ուժի ցուցադրման քողով ապիկար եւ ազգադավ վարչապետը շարունակում է իր դավաճանական գործողությունները՝ […]

Երևանի Պետական Բժշկական Համալսարանի դասախոսներ, գիտնականներ, պրոֆեսորներ միանալու են դեկտեմբերի 22-ի գործադուլին

Երևանի Պետական Բժշկական Համալսարանի դասախոսներ, գիտնականներ, պրոֆեսորներ, տեղեկացրել են, որ միանալու են 2020 թ. դեկտեմբերի 22-ի գործադուլին, ընդգծելով, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը ու երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը հատել է գրեթե բոլոր եզրագծերը և իրավիճակը երկրում մնում է ծայրահեղ վտանգավոր և ճգնաժամային։ Այս մասին տեղեկացնում են ԵՊԲՀ-ից։ Համալսարանականները բոլորին կոչ են անում այս պայթունավտանգ պահին իրավիճակը գնահատել […]

Ալիև-Փաշինյան կապն ապահովում է Վլադիմիր Կարապետյանի կինը՝ Լիլիթ Նազարյանը․ Mediaport

Mediaport-ի տրամադրության տակ են հայտնվել փաստեր, համաձայն որոնց Արգիշտի Քարամյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր կապը շարունակում է իրականացրել Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի կնոջ՝ Լիլիթ Նազարյանի միջոցով։ Լ. Նազարյանը Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհին է։ Նազարյանը Կիևում այս ընթացքում մի քանի հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի […]

Ինֆորմացիա ստացա, որ հրահանգել են ծեծելով վերացնել Սիսիանի հոգևորականին․ Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Սիսիանի հոգևորականին ծեծելով վերացնելու վերաբերյալ տեղեկություն է ստացել: Այդ մասին նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել: «Հենց նոր ինֆորմացիա ստացա (օդում կախված լուրեր), որ հրահանգել են ծեծելով վերացնել Սիսիանի հոգևորականին: Կոչ եմ անում բոլորին տեր կանգնել այդ մարդուն: Պարո՛ն Թաթոյան, խնդրում եմ Ձեզ շտապ միջոցներ ձեռնարկել», – գրել է նա: Հիշեցնենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի