15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

Գորիսի քաղաքապետի ձերբակալությունը քաղաքական պատվեր է իշխանության կողմից․ Անի Սամսոնյան

ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնայնը գրել է․ «Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում հարուցված քրեական գործը և առաջադրված քրեական հոդվածը հուշում են, որ քաղաքապետի ձերբակալությունը քաղաքական պատվեր է իշխանության կողմից և դրան մասնակից է դառնում քննչական կոմիտեն»:  

Համացանցում տարածվում են գերիների չճշգրտված ցուցակներ․ հայտարարություն

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ վերջին օրերին համացանցում լայն տարածում են գտել ենթադրյալ գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց ցուցակներ, որոնք պարունակում են չճշգրտված տեղեկություններ և խուճապ են առաջացնում հանրության շրջանում: «Խնդրում ենք հիմք ընդունել բացառապես ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ պաշտպանության նախարարության  տրամադրած տեղեկատվությունը: […]

Ոստիկանությունը չի կատարել ցուցարարների դիմադրությունը ջարդելու Փաշինյանի հրահանգը. նոր մանրամասներ

Ոստիկանությունը չի կատարել ցուցարարների դիմադրությունը ջարդելու Փաշինյանի հրահանգը. նոր մանրամասներ @Mediaport-ին հայտնի դարձավ, որ Սիսիանից հետո Նիկոլ Փաշինյանը Գորիս չի գնացել, քանի որ Սիսիանում գտնվելու ընթացքում հրահանգել է ոստիկանությանը բիրտ ուժի գործադրմամբ ցրել ճանապարհը փակած մարդկանց, ցրել բոլոր տեսակի մարդկային կուտակումները նաև Գորիսում: Սակայն ոստիկանությունը կտրականապես հրաժարվել է կատարել լայնածավալ բռնություններ գործադրելու Փաշինյանի հրահանգը: Ոստիկանության […]

Շիրակի պետական համալսարանի գիտխորհուրդը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

ՇՊՀ գիտական խորհուրդը որոշել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ստեղծված օրհասական իրավիճակով որոշեց հանդես գալ հայտարարությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Մենք՝ ՇՊՀ գիտական խորհրդի անդամներս, որպես անաչառ մտավորականներ, մեր ցավակցությունն ենք հայտնում ադերբեջանաթուրքական ագրեսիայի զոհերի ընտանիքներին, հարազատներին, և հեռու մնալով […]

ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միանում են դեկտեմբերի 22-ի դասադուլին

ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միանում են 2020 թ. դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին, որոնց մասին ազդարարել են ընդդիմադիր 17 կուսակցությունները: Նրանց տարածած հայտարարությունում նաեւ ասվում է. «Հիմք ընդունելով Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի 2020 թ. նոյեմբերի 20-ի հայտարարությունը՝ վերահաստատում ենք մեր պահանջը ՀՀ վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարականի մասին և միանում ենք 2020 թ. դեկտեմբերի […]

Սիսիանի քաղաքապետը չի դիմավորել Փաշինյանին. նա եղել է վերջինիս հրաժարականը պահանջող ժողովրդի կողքին

 «Ի՞նչ դիմավորելու մասին է խոսքը, երբ վարչապետը գալիս է Սիսիան ու քաղաքապետը տեղում չէ, սա ինչի՞ մասին է խոսում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ ֆեյսբուքյան վերջին գրառմանը, որտեղ վերջինս համոզմունք է հայտնում, թե Գորիս, Կապան Մեղրի քաղաքներում իր մուտքն արգելել են, որպեսզի մարդիկ չտեսնեն, որ այնտեղ ապրող բնակիչներն իրեն […]

«Ֆիզիկական հաշվեհարդար կլինի ցանկացածի հետ, ով տեր հորը մոտենա։ Հասկացա՞ք»․ Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խոսքս ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր կատարում են Նիկոլի հիստերիկ հրահանգը՝ փորձելով ճնշել և ահաբեկել Սիսիանի եկեղեցու հոգևոր սպասավոր Պարգև քահանա Զեյնալյանին։ Առանց որևէ երկիմաստության և տողատակի ուղիղ զգուշացնում եմ «Մաեստրո» ֆեյքի տակ թաքնված անասուն մեծահարուստ (շուտով ամբաստանյալ) թալանչուն և Երևանից գործուղված ՔՊ-ական վիժվածքներին։ Նույնիսկ չհամարձակվեք երևալ Պարգև […]

Իմ աջակցությունն եմ հայտնում Առուշ Առուշանյանին. Մասիսի քաղաքապետ

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության համայնքների հարգելի ղեկավարներ, Այսօր ապօրինի,առանց որևէ իրավական հիմքի կամ հիմնավորման ձերբակալել են Գորիսի քաղաքապետ,մեր գործընկեր Առուշ Առուշանյանին: Վստահ եմ, որևէ մեկի մոտ կասկած չի առաջանում, որ Առուշանյանի ձերբակալությունը ունի  բացառապես քաղաքական դրդապատճառներ: Արժանապատիվ սյունեցին թույլ չի տալիս ՀՀ անվտանգությունը խարխլած և վարչապետի աթոռից կառչած անձը ոտք դնի Սյունիք աշխարհ, իսկ վարչախումբը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի