06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Իմ աջակցությունն եմ հայտնում Առուշ Առուշանյանին. Մասիսի քաղաքապետ

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության համայնքների հարգելի ղեկավարներ,
Այսօր ապօրինի,առանց որևէ իրավական հիմքի կամ հիմնավորման ձերբակալել են Գորիսի քաղաքապետ,մեր գործընկեր Առուշ Առուշանյանին: Վստահ եմ, որևէ մեկի մոտ կասկած չի առաջանում, որ Առուշանյանի ձերբակալությունը ունի  բացառապես քաղաքական դրդապատճառներ:

Արժանապատիվ սյունեցին թույլ չի տալիս ՀՀ անվտանգությունը խարխլած և վարչապետի աթոռից կառչած անձը ոտք դնի Սյունիք աշխարհ, իսկ վարչախումբը չի հանդուրժում իրական հայրենասեր ու սկզբունքային տեսակին:

 

Ես, որպես Մասիս քաղաքային համայնքի ղեկավար իմ աջակցությունն եմ հայտնում արժանապատիվ սյունեցուն և մեր գործընկեր Առուշ Առուշանյանին:

Վարչախումբը պետք է հասկանա, որ ձերբակալություններով չի կարող լռեցնել արժանապատիվ հային և վայրկյան առաջ պետք է հեռանա:

Դավիթ Համբարձումյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ