10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Վարդենիս համայնքի հարակից բնակավայրերի սահմանը այսօր հատել են ազերիները

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքի հարակից բնակավայրերի սահմանը այսօր հատել են ազերիները՝ անզեն, առանց կրակոցի։ Երկու բնակավայրերի ուղղությամբ են եղել ոտնձգություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թագուհի Թովմասյանը: «Հիմա ուզում եմ հասկանալ՝ այդ ո՞ր հատվածներում էր առաջնագիծը կահավորվել, ո՞ր հատվածներում էիք խրամատներ փորել և վերջապես ինչպե՞ս կարողացան առանց կրակոցի մեր սահմաններից ներս անցնել թշնամիները […]

Հայաստանը պաշտոնապես դիմում է ՀԱՊԿ-ին

Մեր գնահատականը միանշանակ է. ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը՝ համաձայն որի՝ մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային անվտանգությանը, ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդատվությունների մեխանիզմը և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար: Այս մասին այսօր Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց […]

Սիսիանում ջրի պատճառով աղիքային վարակ արձանագրվել է 370 անձի մոտ 7 անձ այս պահին հիվանդանոցում է

Սիսիանում ջրի պատճառով աղիքային վարակ արձանագրվել է 370 անձի մոտ 7 անձ այս պահին հիվանդանոցում է: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Մյուս բնակիչները բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Հայաստանի գխավոր դատախազը քիչ առաջ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է ՊԱՐԶԵԼ Սյունիքում տեղի ունեցած «սահմանային իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ

Թշնամին 1 օրից ավելի է՝ խախտելով Հայաստանի պետական սահմանը, տարածքներ է զավթել, մինչդեռ Հայաստանի գխավոր դատախազը քիչ առաջ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է ՊԱՐԶԵԼ Սյունիքում տեղի ունեցած «սահմանային իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ»: Թշնամու ապօրինի սահմանանցումը, փաստորեն, ընդամենը «սահմանային իրադարձություն է» և մինչ այս պահն անգամ քրեական գործ հարուցաված չէ:

Զորամասի հրամանատարը վիճել է զինվորների հետ, քաշքշել, ապտակել. ArmLur

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Կապանի զորամասի հրամանատար Արայիկ Մադաթյանը վերջերս զորամասում վիճել է մի քանի զինվորների հետ, քաշքշել, ապտակել ու հաթաթա տվել. «Եթե ես իմ ուզածին չհասնեմ, ես էս զորամասի հրամանատարը… երկուսիդ էլ ջարդելու եմ»: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, 44-օրյա պատերազմից հետո Արցախից մի խումբ ժամկետային զինծառայողներ են եկել արձակուրդ, որոնց մի մասը արձակուրդի ավարտից […]

Կարգի՛ հրավիրեք կանանց և լրագրողների հաշվին ինքնահաստատվող ձեր անդամներին․ ՀԺՄ–ն հայտարարություն է տարածել

Երեկ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ աչքի է ընկել լրագրողի նկատմամբ ոչ կոռեկտ, անհարգալից և բարոյական ու մասնագիտական էթիկայի բոլոր կանոնները խախտող վարքագծով։ Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը նրա հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, այն պատկերավոր դարձնելու համար ներկայացրել է համեմատություն՝ […]

«Հնարավո՞ր է՝ մարդը 6 ամիս տուն փող չտանի, ու ընտանիքն իրեն ընդունի. եթե մեր հարցը չլուծվի՝ վաղը նստացույց կանենք». «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներ

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր առավոտյան բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի դիմաց: Նրանց խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերից իրենք աշխատավարձ չեն ստացել: Ակցիայի մասնակիցներից երկուսին ընդունել է Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը և, ինչպես քաղաքացիները փոխանցեցին, խոստացել են աշխատանքային խումբ ձևավորել և վաղն իրենց ընդունել. «Մեր հարցը կուսակցական խնդիրների հետ կապ չունի, մեր հարցը զուտ սոցիալական […]

«Հանրային Հեռուստաընկերությունն» ու Արման Բաբաջանյանը մոլորեցնում են ժողովրդին /տեսանյութ/

«Հանրային Հեռուստաընկերությունն» ու Արման Բաբաջանյանը մոլորեցնում են ժողովրդին՝ հավաստիացնելով, թե թշնամու ներխուժումը ՀՀ պետական սահման և 3.5 կմ առաջխաղացումը դեպի Սյունիք «վտանգ չի ներկայացնում»: Ըստ Բաբաջանյանի, եթե վտանգ լիներ, Հայաստանը կդիմեր ՀԱՊԿ-ին, ինչը չի արել: Նշենք, որ թշնամու զորքը երեկ իր վերահսկողության տակ է վերցրել Սև լիճ տեղանքը, որից օգտվում է Սյունիքի 9-ը բնակավայր: Նաև […]

Սյունիքի մարզի շուրջ պետք է հրատապ կարգով ստեղծվի անվտանգության գոտի․ Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Սյունիքի ուղղությամբ ադրբեջանական կողմի ձեռնարկած գործողությունների առնչությամբ․ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Այսօր առավոտից Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Տեղ համայնքների սահմանային բնակավայրերի բնակիչներից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինվորականները հայտնվել են ՀՀ տարածքում, ավելի կոնկրետ՝ Սև լճի տարածքում ու այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի