10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Մակրոնը հայտարարել է Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին. Փաշինյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ռազմական օգնություն է առաջարկել, այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Փաշինյանը։   «Հեռախոսազրույցում Մակրոնն ասել է, որ հարցի տեղափոխումը ինքը դիտարկում է Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհուրդ։ Եվ ասել է, որ անվտանգության ՄԱԿ-ի մանդատով, ըստ անհրաժեշտության, Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային […]

«Այն, ինչ պետք է անել, պետք է անհապաղ արվի, այլապես սարսափելի հետևանքներն անխուսափելի են». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ աջակցում է պաղեստինցիներին նույն վճռականությամբ, ինչպես աջակցում էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում։ Մայիսի 14-ին Ուրազա-Բայրամի մեկնարկի հետ կապված հեռուստաուղերձում Էրդողանը Իսրայելն անվանել է ահաբեկչական պետություն: «Մենք զայրացած ենք Իսրայելի ահաբեկչական պետության ճնշումից։ Իսրայելն անցել է բոլոր սահմանները: Ինչպես վճռականորեն պաշտպանում էինք Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում, այսօր նույն զգացումով ձեռնամուխ […]

Նիկոլ Փաշինյանը դիմել է Տաջիկստանի նախագահին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար: ՀՀ կառավարությունից հայտնում են, […]

Երևանը օգնության համար դիմել է ՀԱՊԿ-ին, ինչը չարեց անգամ պատերազմի ժամանակ. Коммерсантъ

Коммерсантъ: Երևանը օգնության համար դիմել է ՀԱՊԿ-ին, ինչը չարեց անգամ պատերազմի ժամանակ Ռուսական Коммерсантъ պարբերականը գրում է. «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական որոշ հրթիռներ ընկնում էին Հայաստանի տարածքի վրա, մասնավորապես՝ Վարդենիս քաղաքում և մոտակայքում։ Տեսականորեն դա կարող էր դառնալ հիմք ՀԱՊԿ-ին դիմելու համար, սակայն Նիկոլ Փաշինյանը նախընտրեց դա չանել՝ երևի հասկանալով նման քայլի անհեռատեսությունը։ Հունիսի […]

«Ադրբեջանցիները մեր Վարդենիսի սարի տակ դիրքավորված են, հիմա եթե սրանից առաջ գան, չեմ պատկերացնում, թե ինչ կարող է լինել»

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքով՝ Վարդենիսում իրավիճակը շարչունակում է նույնը մնալ, մայիսի 13-ին թշնամին առաջ է եկել ու շարունակում է մնալ իր առաջ եկած տեղում։ «Ինչպես Սյունիքում, այնպես էլ Գեղարքունիքում եկել են ադրբեջանցիները, առանց զինված հարձակման, առանց կրակոցի, հատում են մեր պետական սահմանը, եթե կարելի է ասել՝ պետական սահման, որովհետև այդպիսի սահմանում չունենք։ Ստացվում է, […]

Փաշինյանը երկիրը տանում է կործանման․ Էլինար Վարդանյան

Ներկայացնում ենք «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանի՝ «Պատասխանատուն և մեղավորը. Ո՞ւմ վրա կբարդի այս անգամ» վերտառությամբ հոդվածը: «Կներեք, ես չեմ կարողանում ապահովել մեր երկրի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը. Ես հեռանում եմ». Այս նախադասությունը կասեր ցանկացած երկրի բանական ղեկավար։ Բայց Նիկոլը չի ասի։ Այս նախադասությունը նրան կպարտադրեր ցանկացած բանական թիմ, բայց ուսապարկերը դա չեն անի։ […]

Ֆրանսիան հանդես է գալիս հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի՝ ՄԱԿ ԱԽ-ի միջոցով կարգավորման օգտին. Ելիսեյան պալատ

Ելիսեյան պալատը Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի առնչությամբ հայտարարել է, որ տարածաշրջանում կայունության և անվտանգության վերականգնման նպատակով իրավիճակը հնարավոր է կարգավորել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով։ Ելիսեյան պալատը, մասնավորապես, ընդգծել է. «Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման […]

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ

«Համաձայն 2020 թվականի նոյեմբերի տասին ստորագրված հայտարարության, ադրբեջանցի սահմանապահները տեղակայվում են Ադրբեջանի տարածքում գտնվող դիրքերում, քանի որ եղանակային պայմանները արդեն բարենպաստ են: Խոսքը վերաբերվում է Հայաստանի հետ սահմանային գոտում, Լաչինի եւ Քելբաջարի շրջաններում, որոնք ունեն բարդ լեռնային ռելիեֆ եւ կլիմայական բարդ պայմաններ: Այդ պրոցեսը իրականացվում է սովորական ռեժիմով եւ սիստեմատիկորեն»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի