27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ

«Համաձայն 2020 թվականի նոյեմբերի տասին ստորագրված հայտարարության, ադրբեջանցի սահմանապահները տեղակայվում են Ադրբեջանի տարածքում գտնվող դիրքերում, քանի որ եղանակային պայմանները արդեն բարենպաստ են: Խոսքը վերաբերվում է Հայաստանի հետ սահմանային գոտում, Լաչինի եւ Քելբաջարի շրջաններում, որոնք ունեն բարդ լեռնային ռելիեֆ եւ կլիմայական բարդ պայմաններ: Այդ պրոցեսը իրականացվում է սովորական ռեժիմով եւ սիստեմատիկորեն»:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը անդրադառնալով Հայաստանի հետ սահմանային իրավիճակին:  Ադրբեջանի ԱԳ նախարարությունը ասել է նաեւ, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը տեղում բանակցում է հայ սահմանապահների հետ եւ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրավիճակի նորմալացման համար:

«Մենք խորհուրդ ենք տալիս հայ քաղաքական եւ ռազմական շրջանակներին խուճապի չմատնվել, ընդունել իրականությունը միջպետական սահմանային ռեժիմի առնչությամբ եւ իրավիճակը ռեգիոնում ավելի չխորացնել»,- ասված է գերատեսչության պարզաբանման մեջ:

Միաժամանակ նաեւ Բաքվից հավելել են, որ նման դեպքերը կարող են եւ պետք է լուծվեն երկու կողմի զինվորականների` փոխադարձ շփումների միջոցով: Միաժամանակ նաեւ ասվում է, որ Բաքուն հավատարիմ է ռեգիոնում լարվածության կարգավորմանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ