10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Ընտրություններին ընդառաջ իշխանությունը մեծ քանակությամբ ՀՀ կեղծ անձնագրեր են տպում՝ գիշերային ժամերի . Mediaport

Mediaport-ի աղբյուրների փոխանցմամբ՝ անձնագրերի տպագրությունն իրականացվում է Անձնագրային վարչության ստորաբաժանումում՝ բացառապես գիշերային ժամերին և խիստ գաղտնիության պայմաններոմ: Բացի այդ «իմքայլականները» խոշորացույցով զննում են մահացածների ցուցակները, տվյալներ դուրս գրում, ինչպես նաև ակտիվ այցերի մեջ են համայնքային անձնագրային վարչություններ: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանությունները այս գործընթացը սկսել են մոտ մեկ ամիս առաջ՝ արտահերթ ընտրությունների մասին հայտարարելուց հետո: Լրատվամիջոցներին […]

Ադրբեջանական կողմը չի ներկայացել սահմանային հարցով բանակցություններին. ՊՆ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր, մայիսի 19-ին, ժամը 14։00-ին պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել։

«Նոր հակահայ փաստաթուղթ է շրջանառվում: Նիկոլը պետք է գիտակցի, որ Հայաստանն ավելի կարևոր է, քան ինքը»․ Թաթուլ Հակոբյան

Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նոր հակահայ փաստաթուղթ է շրջանառվում: Նիկոլը պետք է գիտակցի, որ Հայաստանն ավելի կարևոր է, քան ինքը: Եվ չդիմի արկածախնդիր քայլերի»:  

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի հետ

ՌԴ արտաքին գործերի նախարարության Տեղեկատվության դեպարտամենտը մեկնաբանություն է տարածել՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի հետ: Մեկնաբանության մեջ ասվում է. «Շարունակում ենք ուշադրությամբ հետևել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային միջադեպի հետ կապված իրավիճակին: Ռուսական կողմն աջակցում է Բաքվին և Երևանին լարվածության նվազեցման հարցում՝ բարձրագույն և բարձր մակարդակի պարբերական շփումների շրջանակներում: Պահպանվում է օպերատիվ […]

Ադրբեջանցիներն ավերել են Շուշիի գերեզմանատան մեծ մասը

Կովկասյան ժառանգության դիտորդական խումբն (CHW) ահազանգում է, որ Շուշիի հյուսիսում գտնվող՝ դարերի պատմություն ունեցող գերեզմանատունը մասնակիորեն ոչնչացվել է: Ճանապարհի երկու կողմերում գտնվող ընդարձակ գերեզմանատունն ուներ 96 գերեզմանաքար՝ թվագրված 1834-1920թթ. և 12-13-րդ դարերի 2 խաչքար, ներառյալ՝ մելիքների շիրիմները:

Մեր հասարակության մեջ փորձել են սերմանել, որ Ադրբեջանը հաղթել է․ Արմեն Գրիգորյան

Մեր հասարակության մեջ փորձել են սերմանել, որ Ադրբեջանը հաղթել է․ այսպիսի հայտարարություն է արել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մայիսի 17-ի երեկոյան Հանրային հեռուստատեսության Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։ «Մեր հասարակության մեջ փորձել են սերմանել, որ Ադրբեջանը հաղթել է։ Եթե հաղթել է, ինչպես է իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում ստացել ևս երկու պետության բանակ»,- ասել է  Արմեն Գրիգորյանը։ «Իրականում […]

Գեղարքունիքի մարզում ադրբեջանցիները սպառնացել են հովիվին, որ եթե արագ չազատի տարածքը, գերի կվերցնեն /տեսանյութ/

Գեղարքունիքի մարզում ադրբեջանցիները սպառնացել են հովիվին, որ եթե արագ չազատի տարածքը, գերի կվերցնեն Թշնամին շարունակում է զավթած պահել Գեղարքունիքի մարզի Կութ և Վերին շորժա բնակավայրերի բարձունքները:

Պատրոն Դավիթն ազատ արձակվեց

Զենք-զինամթերքի առեւտրով զբաղվող Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ) ազատ արձակվեց։ Քիչ առաջ դատարանը հրապարակեց որոշումն, ըստ որի, բավարարեց պաշտպանական կողմի կալանավորման դեմ Վերաքննիչ բողոքը։ Հիշեցնենք` Դավիթ Գալստյանը ձերբակալվել էր փետրվարի 1-ին, իսկ փետրվարի 2-ին` կալանավորվել։ ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, 2018 թվականի […]

Ադրբեջանցիների հետ բանակցությունները կրկին ավարտվել են անարդյունք. թշնամին հրաժարվում է հեռանալ Հայաստանից

Ադրբեջանցիների հետ բանակցությունները կրկին ավարտվել են անարդյունք. թշնամին հրաժարվում է հեռանալ Հայաստանից Սյունիքի սահմանին տիրող  իրավիճակի հարցով  բանակցություններն  ավարտվել են անարդյունք:  Հայտնում է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը: Ադրբեջանցիների` ՀՀ սահմաններից հետ քաշվելու վերաբերյալ բանակցությունները կշարունակվեն։

Խոշոր ծավալի քարաթափում և ճանապարհի փլուզում՝ Մեղրիում․ Shamshyan.com

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 357.5 կմ հատվածում տեղի է ունեցել ճանապարհի փլուզում և քարաթափում։ Փլուզման ու  քարաթափման հետևանքով մոտ 50 մետր երկարության և 6 մետր լայնության ճանապարհն ամբողջովին փակվել է, և երթևեկությունը դադարեցվել է։ Մեղրիի Ճանշինի աշխատակիցներն արդեն աշխատանքներ են կատարում՝ հատուկ տեխնիկայով ճանապարհը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի