Խոշոր ծավալի քարաթափում և ճանապարհի փլուզում՝ Մեղրիում․ Shamshyan.com
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Երևան-Մեղրի ավտոճանապարհի 357.5 կմ հատվածում տեղի է ունեցել ճանապարհի փլուզում և քարաթափում։
Փլուզման ու քարաթափման հետևանքով մոտ 50 մետր երկարության և 6 մետր լայնության ճանապարհն ամբողջովին փակվել է, և երթևեկությունը դադարեցվել է։
Մեղրիի Ճանշինի աշխատակիցներն արդեն աշխատանքներ են կատարում՝ հատուկ տեխնիկայով ճանապարհը բացելու ուղղությամբ։
Տեղում նաև պարզվում է՝ արդյո՞ք նշված դեպքի հետևանքով տուժածներ կան, թե ոչ։ Ստուգվում է նաև, թե արդյո՞ք թափված քարերի տակ քաղաքացի կամ ավտոտրանսպորտային միջոց կա, թե ոչ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանները, որպեսզի Մեղրիի Ճանշինը անհրաժեշտ աշխատանքները շարունակի։
Թափվել է մի քանի տոննա հող և քար։