10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

ՊՆ–ն Ադրբեջանից պահանջում է անհապաղ լքել ՀՀ տարածքը՝ հակառակ պարագայում իրավունք վերապահելով խնդիրը լուծել ցանկացած, այդ թվում՝ ուժի կիրառման տարբերակով

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադրում է մայիսի 24-ից 26-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մարտական դիրքերը գնդակոծելու համար։ Ակնհայտ է, որ այդ հաղորդագրությունը վերջին օրերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ իրականացված սադրանքները և մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանի սպանության փաստերը կոծկելու հերթական, […]

Մարդ չկա, քանդված, փլատակ, ամայի գյուղեր են. Իմքայլական պատգամավորը՝ Տավուշից հնարավոր զիջվող գյուղերի մասին

Hraparak.am-ը գրում է. «Չնայած Գեղարքունիքի եւ Սյունիքի սահմաններն ադրբեջանցիների կողմից դեռ մնում են զավթված, սակայն «ԻՔ» պատգամավորները վստահեցնում են, որ դրանից իշխանության վարկանիշը չի իջել, եւ հունիսի 20-ի ընտրություններին իրենք առնվազն 50+1 են հավաքելու։ Հիշեցնենք, որ արդեն երկու շաբաթ է, ինչ ադրբեջանական հազարից ավելի զինվորներ եկել բնադրվել են Սյունիքում, զավթել Սեւ լճի՝ փաստացի ՀՀ տարածքը։ […]

«Իմքայլականների» ստատուսներն են գրվում իրենց փոխարեն. պատգամավորների գրառումների բովանդակությունն ու շարադրանքը գրեթե նույնն է

«Իմ քայլի» պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իրենց էջերում հայտարարել են առաջիկա ընտրություններին չմասնակցելու, իբր, սեփական որոշման մասին Պատգամավորների գրառումների բովանդակությունն ու շարադրանքը գրեթե նույնն է, ինչը վկայում է, որ անգամ «իմքայլականների» ստատուսներն են գրվում իրենց փոխարեն։ Իսկական ուսապարկերին վայել մոտեցում։

Կրկին պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը. Գրիգորի Խաչատուրովի հայտարարությունը

«Անիմաստ եմ համարում հայտարարության մեջ շատ ընդլայնվել, սակայն միայն այն փաստը, որ երեք տարիների ընթացքում Ն. Փաշինյանի նախաձեռնությամբ  ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել և ազատվել են թվով չորս բարձրագույն զինվորական կոչում ունեցող պաշտոնատար անձինք, դա հաստատում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Փաշինյանի ոչ ադեկվատ և անպատասխանատու լինելը: Յուրաքանչյուր օր, ժամ, Ն. Փաշինյանի կողմից ՀՀ […]

N զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Մհեր Կարենի Հովհաննիսյանը՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով․ ՊՆ

Մայիսի 25-ին, ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Կարենի Հովհաննիսյանը (ծնված 2001թ. 20/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ) գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով Կատարվում է քննություն:  ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մհեր Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Վերին Շորժայում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է զոհվել. ՊՆ

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.), տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: ՀՀ ՊՆ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։ Իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան՝ հայտնում […]

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր է արձակել Վերին Շորժայի սահմանային հատվածում․ ՊՆ

Մայիսի 25-ին, ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։ Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Միջադեպի մանրամասները ճշտվում են։  

Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին զինված ագրեսիան դիմագրավելու օգնության համար. ռուսաստանցի պատգամավոր

Հայաստանի կառավարությունը դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը ոչ թե զինված ագրեսիան դիմագրավելու օգնության համար, դա ներկայացված է բոլորովին այլ հոդվածով։ Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ ՀԱՊԿ-ին Հայաստանի դիմելը, նրա խոսքով, վերաբերում է այն հոդվածին, […]

Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է․ Տավուշի մարզպետարան

Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է մարզում առկա իրավիճակին։ Հայտարարությունում ասվում է․ «Հարգելի հայրենակիցներ, հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է: Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը: Հարգելի տավուշցիներ, շրջանցեք թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ […]

Վարդենիսից անհետացած զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա

Վարդենիսից անհետացած զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա․ Կողբի գյուղապետ Վարդենիսի տարածքում մայիսի 18-ից անհետացած ժամկետային զինծառայողի մասին դեռ որևէ տեղեկություն չկա, որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի