27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հրատապ

«Զանգեզուրի միջանցքը» շարունակում է մնալ Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգում

Նոյեմբերի 17-ին Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրարօղլուն ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի կողմից օկուպացված Կովսականում (Զանգելան): Ուրարօղլուն մասնակցել է «Միջազգային տրանսպորտային-լոգիստիկ միջանցքները․ զարգացման քայլեր Զանգելանից» խորագրով կոնֆերանսի՝ «Տարանցիկ միջանցքների ձևավորումը․ Օգտվել Եվրասիայի ներուժից» պանելային քննարկմանը: Հերթական անգամ թուրք նախարարը նշել է, որ Ադրբեջանի հետ միասին աշխատանքներ են տանում «Զանգեզուրի միջանցքի» շուրջ: Այս մասին […]

Իշխանությունը չի թաքցնում: Նոր խոչընդոտներ արցախցիների համար. Հրապարակ

Հայաստան բռնի տեղահանված արցախցիները լուրջ դժվարություններ ունեն աշխատանքի տեղավորվելու հարցում։ Նրանց առաջ բազում խոչընդոտներ են ստեղծում։ Երեկ մեզ ահազանգում էին, որ ՀՀ պետական գերատեսչություններում կամ դրանց ենթակայությամբ գործող հիմնարկներում աշխատանքի ընդունվելու համար քաղաքական թեստեր են անցնում։ Դիմումատուների ոչ այնքան մասնագիտական կարողություններով են հետաքրքրվում, որքան քաղաքական կողմնորոշումներով, դիցուք, հարցնում են՝ ինչո՞վ եք զբաղվել, ի՞նչ քաղաքական հայացքներ […]

Իշխանությունները նախատեսում են նոր աղմկահարույց ձերբակալություններ. Փաստ

«Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին ՀՀ-ում բացահայտ քաղաքական ուղղվածություն ունեցող քրեական գործերի, կալանավորվածների թիվը աճում է երկրաչափական պրոգրեսիայով։ Ավելին, իրավաբանների համոզմամբ, քաղաքական նպատակներով իրավական գործիքակազմի կիրառումը հասել է, քպականների սիրելի բառապաշարով ասած, աննախադեպ չափերի: Միայն վերջին ամիսներին քաղբանտարկյալների ու, ընդհանրապես, քաղաքական հետապնդումների ենթարկվողների թիվն անցնում է մի քանի տասնյակը։ «Փաստ»-ի տեղեկություններով, մինչև տարեվերջ, առավելագույնը՝ Ամանորի […]

Երբ պետք լինի, նա շատ հանգիստ բոլորին «փուռն է տալու. Փաստ

Օրերս ՔՊ-ն վարչության նիստ է անցկացրել: Դե, արել, արել են, հա էլ անում են: Այնուհանդերձ, մի «մանրուք» առանձնապես ուշադրություն գրավեց: Վարչության տվյալ նիստում ՔՊ կուսակցության որոշմամբ իրենց շարքերից հեռացրել են մի քպականի: Թե ինչի համար են հեռացրել, պատճառը որն է, անկեղծ ասած, բացարձակապես անհետաքրքիր է: Իրենք՝ իրենց կուսակցությունը: Բայց… Այստեղ ամբողջ հարցն այն է, թե […]

Փակուղի եւ ճգնաժամ: Հինգ տարում նահանջել ենք 15 հորիզոնականով. Փաստ

Նիկոլ Փաշինյանը նախօրեին խորհրդարանում 2024 թ. պետբյուջեի քննարկման շրջանակում ունեցած «գլխավոր» ելույթում, այսպես ասած՝ բյուջեի «քաղաքական մասը» կամ «ուղերձը» ներկայացնելով, հայտարարեց, թե՝ սա «պատմական ժամանակների պատմական բյուջե է»: Սա այն եզակի դեպքերից է, երբ Փաշինյանի ասածին դժվար է հակաճառել. այո՛, նրա կառավարության ներկայացրած 2024 թ. պետական բյուջեն հիրավի պատմական է: Այն առավել քան պատմական է, […]

Փաշինյանը զգուշացրել է, կասկածում է թիմին. Հրապարակ

Նախօրեին ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկել են կուսակցականների՝ ՔՊ կանոնադրությունից եւ ծրագրից բխող պարտականություններին, ինչպես նաեւ կուսակցական էթիկային առնչվող հարցեր։ Թերթի աղբյուրներից տեղեկացանք, որ դեռեւս վարչության ընտրություններից հետո է որոշված եղել քննարկել կուսակցականների վարքականոնի ու պարտավորությունների հարցը, սակայն դա ձգձգվել է, Նիկոլ Փաշինյանը հարցը հիմա է օրակարգ բերել, քանի որ կասկածներ ունի թիմակիցներից գրեթե բոլորի […]

Փոփոխություններ հիփոթեքային վարկերի տրամադրման գործընթացում

Կառավարությունն առաջարկում է ըստ մարզերի և ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիփոթեքային վարկի սպասարկմման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկիկկան անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Նախագծով առաջարկվում սահմանել, որ 2027 թվականի հունվարի 1-ից հետո հիփոթեքային վարկերի […]

Թուրքիան մտադիր է թարմացնել իր սպառազինությունը նոր տիպի կործանիչներով

Նոյեմբերի 16-ին Թուրքիայի խորհրդարանի բյուջետային պլանավորման հանձնաժողովում մեկնարկել են 2024-ի բյուջեի շրջանակներում Թուրքիայի պաշտպանության նախարարության բյուջեի վերաբերյալ քննարկումները, հաղորդում է ermenihaber.am-ը։ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը քննարկումների ընթացքում խոսել է երկրի ռազմաօդային սպառազինությունը համալրելու մտադրության մասին: Գյուլերը մասնավորապես նշել է, որ Թուրքիան Անգլիայի, Իսպանիայի և Գերմանիայի հետ բանակցում է «Eurofighter Typhoon» կործանիչների գնման շուրջ: «Eurofighter-ի […]

Երկու օրվա մեջ պետք է հանեմ Շուշիի գորգերը ու չգիտեմ, թե ուր տանեմ. «վերեւից» կարգադրություն է իջել.

Տարածքային խնդրով պայմանավորված՝ վերջին մեկ տարին Շուշիի գորգերի թանգարանի ցուցանմուշները ժամանակավորապես ցուցադրվում էին մարզային տարբեր թանգարաններում։ Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր տնօրեն Վարդան Ասծատրյանը, անվտանգային նկատառումներից ելնելով, խուսափում է նշել, թե հիմա որտեղ են պահվում Շուշիից տարհանված ու փրկված գորգերը, միայն նշում է, որ մարզային պետական կառույց է՝ ԿԳՄՍՆ-ին պատկանող, տեղեկացնում է 168.am-ը: «Խնդրել էի, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի