21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Դավիթ Բաբայանի առաջ Բաքուն պայման է դրել. Հրապարակ

Սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ճակատագրի մասին չնայած կցկտուր տեղեկատվությանը, ՀՀ իշխանությունները մասնավոր զրույցներում վստահեցնում են, որ զբաղվում են բոլորի ճակատագրով, պարբերաբար դիմում են ՄԻԵԴ, նրանց մասին տեղեկատվություն ստանում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի բանտերում են գտնվում Արցախի նախկին երեք նախագահները` Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, պաշտպանության փոխնախարար Դավիթ Մանուկյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Իշխանական շրջանակներից մեզ խոստովանեցին, որ չեն զբաղվում միայն Դավիթ Բաբայանի հարցով, քանի որ նա «ինքնակամ է հանձնվել Ադրբեջանին»։

Մինչդեռ Դավիթ Բաբայանը թեեւ ինքնակամ է հանձնվել, բայց, ըստ նրա մերձավորների, դա արել է պարտադրված, քանի որ Ադրբեջանը հստակ պահանջ է փոխանցել Բաբայանին՝ կա՛մ ինքնակամ գալիս ես Շուշի, կա՛մ ընտանիքդ դուրս չի գալու Արցախից։ Իսկ Դավիթ Բաբայանի նկատմամբ նման սեւեռվածության պատճառն այն է, որ նա Մեհրիբան Ալիեւայի հասցեին ինչ-որ հայհոյախառն արտահայտություններ է արել:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ