27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը Ուկրաինային փոխանցե՞լ է «Տոչկա Ու» հրթիռներ եւ համակարգեր: Տեղեկատվական լցոնումներ. Փաստ

sputnik.by-ը «Հայաստանը երես է թեքում Ռուսաստանից» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանը երբեք օտար չի եղել հայ ժողովրդի համար, բայց երկու ժողովուրդներին պառակտելու ուղղությամբ Արևմուտքի աշխատանքը սկսել է արդյունք տալ։ Այս մասին Sputnik-Բելառուսի մուլտիմեդիա մամուլի կենտրոնում տեսակոնֆերանսի ժամանակ ասել է քաղաքագետ, «Ժողովրդի ձայն» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը։ «Պաշտոնական մակարդակով մենք տեսնում ենք, որ Հայաստանը շրջվում է Ռուսաստանից, պետք է իրերն իրենց անուններով կոչել և դա չթաքցնել»,- ասել է նա: Փորձագետի կարծիքով, ամենավատն այն չէ, որ Հայաստանում իշխանության է եկել նման էլիտա, շատ ավելի վտանգավոր է այն, որ արևմտյան տեղեկատվական ազդեցությունն արտացոլվում է հասարակության մեջ։

«Տեղեկատվական դաշտում Արևմուտքի աշխատանքի արդյունքները իսկապես ազդում են հանրության վրա: Ես կարծում եմ, որ հանրությունը զրկված է ճշմարտությունն իմանալու հնարավորությունից, քանի որ դա տարածելու շատ քիչ հնարավորություններ կան… սուտն ամբողջությամբ հաղթում է»,վստահ է նա։ Բացի այդ, Ղուկասյանը ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու ուղղությամբ Արևմուտքի աշխատանքում փոքր պետություններն են գործիքներ դառնում։ Քաղաքագետը վստահ է, որ Արևմուտքը սոցիալական ցանցերում տեղեկատվական դաշտի մենաշնորհատեր է դարձել, և վերջին օրինակներից մեկն այն կեղծիքի տարածումն էր, թե իբր Հայաստանը Ուկրաինային է փոխանցել «Տոչկա Ու» հրթիռներ և համակարգեր։ «Դա հատուկ տեղեկատվական լցոնում է ռուսհայկական հարաբերությունների մեջ սեպ խրելու համար»,- ընդգծել է Ղուկասյանը։

Իր հերթին, Ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի տնօրեն Դմիտրի Եգորչենկովը (Ռուսաստան) նշել է, որ իսկապես պարբերաբար փորձեր են արվում Հայաստանը հեռացնել Ռուսաստանից։ «Օրինակ՝ այդ առումով ամենավառը «խորհրդային իշխանության պատճառով Հայաստանը կորցրեց Արարատը» պատմական սխեման է, որը շատ ցավալի է հայ ժողովրդի համար,- նշել է Եգորչենկովը,մեկ այլ նարատիվ է այն միտքը, որ հայ ժողովրդի ցեղասպանությունը հրահրվել է ռուսական ցարական ռեժիմի կողմից։ Փաստերի խեղաթյուրումը բավական ակտիվ է, և նման թեմաներ երբեմն հնչում են ոչ միայն արևմտյան աղբյուրներից։

Խորհրդային անցյալի թեման մինչ օրս համարվում է շատ հարմար թեմա նախկին ԽՍՀՄ-ում իրավիճակն ապակայունացնելու համար»։ Նա նաև ընդգծել է, որ տեղեկատվական-ճանաչողական ազդեցությունը նոր երևույթ չէ։ Այն եղել է նաև այլ դարաշրջաններում։ Այնուամենայնիվ, ներկայում տեխնիկական հնարավորությունները անհամեմատ ավելի շատ են։ Մեր օրերում արդի սոցիալ-տնտեսական խնդիրները հաճախ են օգտագործվում հասարակությունը ցնցելու համար։ Երբեմն այնպիսի թեմաներ են լցոնվում, որոնք իրականում քիչ նշանակություն ունեն կամ պարզապես հորինված են, բայց «տեղեկատվական փուչիկը» ուռչում է:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ