Կաշառք ստանալու և կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է 9 անձ, այդ թվում՝ Միասնական սոցիալական ծառայության Արտաշատի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձինք: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից: «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական […]
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին։ «Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկխոսության՝ խաղաղության պայմանագիր կնքելու և երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար»,-հավելել է Ալիևը։
Հ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ նոյեմբերի 21-ի հայտարարությանը: ՀՀ ԱԳՆ հայտարարությունում ասվում է. «Հայկական կողմը, ևս մեկ անգամ վերահաստատելով Հայաստանի քաղաքական կամքը՝ ջանքեր գործադրելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասում խաղաղության և կայության հաստատման ուղղությամբ, նոյեմբերի 21-ին ադրբեջանական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորմասն մասին համաձայնագրի իր՝ թվով 6-րդ խմբագրությունը։ Հարկ […]
Ռուսաստանցի վերլուծաբան, Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը Հրապարակի հետ զրույցում նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի մասին խոսում է Փաշինյանը, այլեւս ակտուալ չէ, Սյունիքով անցնող միջանցքն էլ: «Միջանցքը Փաշինյանի կողմից պարտված գաղափար է։ Տեսականորեն այդ հարցում պետք է մասնակցություն ունենային Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը, բայց հիմա այդ միջանցքը էլ ոչ մեկին պետք չէ։ […]
Երեւանի քաղաքապետարանը հանրային քննարկման է ներկայացրել Երեւանի 2024-2028 թվականների զարգացման հնգամյա ծրագիրը, որում Տիգրան Ավինյանը երեւանցիներին սարեր է խոստացել։ Նախ՝ ծրագրով նախատեսվել է, որ ավարտին կհասցվի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, ինչպես նաեւ եւս մեկ կայարան՝ «Սուրմալու» եւ «Փեթակ» առեւտրի կենտրոնների տարածքում։ Բացի այդ, քաղաքապետարանը խոստանում է մինչեւ 2028 թվականը շահագործել ճոպանուղի՝ Աջափնյակ-Ծիծեռնակաբերդ-Պռոշյան ուղեգծով։ Եթե հիշում […]
Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը հոկտեմբերի 23-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազություն․ «Ո՞ւմ անունից, ի՞նչ մանդատով, լիազորություններով եւ ի՞նչ բովանդակությամբ է Սամվել Բաբայանը բանակցել Բաքվի հետ։ Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել», եւ խնդրել էր վարույթ նախաձեռնել Արցախի նախկին ԱԽՔ-ի հայտարարությունների հիմքով։ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունից պատասխանել են, որ Բաբայանի կողմից որեւէ օրենսդրական կարգ չի խախտվել, […]
Թվում է, թե քաղաքական պասիվ փուլում ենք՝ չկայացած բանակցություններ, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում, Ադրբեջանն էլ ասում է, թե տարածքային հավակնություններ չունի Հայաստանի նկատմամբ: Ի վերջո, ո՞ւր ենք հասել: Այս հարցն ենք ուղղում «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանին: Արձագանքում է՝ այդ մասին Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ վեհաժողովի ընթացքում խոսեց: «Փաստացի ասաց այն, որ Ադրբեջանը նախապատրաստվում է […]


































