06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Հրատապ

Սա մեզ նոր պատերազմ, Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում. Նիկոլ Փաշինյանը կասկածում է

Երևանը Բաքվին առաջարկում է փոխադարձաբար զորքեր չունենալ Խորհրդային Միության ադմինիստրատիվ սահմանից այսուայն կողմում, ինչպես նաև հասցեագրել էքսկլավ-անկալվների հարցերը, այսօր Երևանում, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մաս հանդիսացող էքսկլավ Արծվաշենն, օրինակ, ավելի քան 30 տարի գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո։ Փաշինյանը […]

Կառավարությունը ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը /Տեսանյութ/

Հայաստանի Հանրապետության կառավարությունը տեսանյութով ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Կառավարությունը մշակել և ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս: Նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում […]

«Կառավարության անդամները հաստատում են` Ավինյանն ապօրինի է ստանձնել քաղաքապետի լիազորությունները». «Մայր Հայաստան»

Կառավարության անդամները կամա թե ակամա հաստատում են, որ Տիգրան Ավինյանն ապօրինի է ստանձնել Երևանի քաղաքապետի լիազորությունները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։ Նա նաեւ նշել է. «Ինչպես հայտնի է, «Մայր Հայաստան» խմբակցության որոշմամբ դիմել եմ դատարան՝ Տիգրան Ավինյանի կողմից Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման ոչ իրավաչափությունը ճանաչելու […]

Եղանակը կտրուկ կցրտի

Երևան քաղաքում`նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-19-ին, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 20-ին, 21-ի գիշերը սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում`նոյեմբերի 17-ի ցերեկը, 19-ին, 21-ին առանձին շրջաններում, 20-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Առանձին հատվածներում կդիտվի նաև մառախուղ։ 18-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, […]

Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լեռնային Ղարաբաղից հեռացածների վերադարձը. Միջազգային քրեական դատարան

Միջազգային քրեական դատարանը հրապարակել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ժամանակավոր միջոցների վերաբերյալ իր որոշումը: Դատարանը որոշել է՝ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լեռնային Ղարաբաղից հեռացածների վերադարձը։ Ապահովել, որ մարդիկ, որոնք մնացել են ԼՂ-ում, ցանկության դեպքում լքեն այն։ Ապահովել, որ այն անձինք, որոնք մնում են ԼՂ-ում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են, զերծ մնան ուժի […]

Ում ծայրագավառը կդառնանք: Հայաստանը նոր, լայնամասշտաբ պատերազմի վտանգի տակ է

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հրատապությունն ավելի օրակարգային էր դարձել 2015-ին՝ Սիրիա ռուսական զորքերի ներխուժումից հետո: Դրա մասին առաջինը արձանագրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին ուղղած իր նամակում: Ռուսաստանն արդեն չէր կարող հանդուրժել Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոն սիրիական կոնֆլիկտի եւ Ուկրաինայի հետ հակամարտության պայմաններում: 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ բռնի փոփոխված եւ հաստատված նոր ստատուս քվոն մեր օգտին […]

Թուրքական զորքը եւս մեկ տարի կմնա օկուպացված Արցախում

Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ ներկայացված հերթական նախագիծը: Այն ենթադրում է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի (Լեռնային Ղարաբաղ) տարածքներում թուրքական զորակազմի ծառայության ժամկետի երկարաձգում ևս 1 տարով՝ սկսած 2023թ․ նոյեմբերի 17-ից: Էրդողանի կողմից ստորագրված փաստաթղթում հղում է արվում 2020-ի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի և Հայատասնի միջև 44-օրյա պատերազմի ավարտն ազդարարող Հայաստանի, Ադրբեջանի […]

«Զանգեզուրի միջանցքը» շարունակում է մնալ Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգում

Նոյեմբերի 17-ին Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրարօղլուն ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի կողմից օկուպացված Կովսականում (Զանգելան): Ուրարօղլուն մասնակցել է «Միջազգային տրանսպորտային-լոգիստիկ միջանցքները․ զարգացման քայլեր Զանգելանից» խորագրով կոնֆերանսի՝ «Տարանցիկ միջանցքների ձևավորումը․ Օգտվել Եվրասիայի ներուժից» պանելային քննարկմանը: Հերթական անգամ թուրք նախարարը նշել է, որ Ադրբեջանի հետ միասին աշխատանքներ են տանում «Զանգեզուրի միջանցքի» շուրջ: Այս մասին […]

Իշխանությունը չի թաքցնում: Նոր խոչընդոտներ արցախցիների համար. Հրապարակ

Հայաստան բռնի տեղահանված արցախցիները լուրջ դժվարություններ ունեն աշխատանքի տեղավորվելու հարցում։ Նրանց առաջ բազում խոչընդոտներ են ստեղծում։ Երեկ մեզ ահազանգում էին, որ ՀՀ պետական գերատեսչություններում կամ դրանց ենթակայությամբ գործող հիմնարկներում աշխատանքի ընդունվելու համար քաղաքական թեստեր են անցնում։ Դիմումատուների ոչ այնքան մասնագիտական կարողություններով են հետաքրքրվում, որքան քաղաքական կողմնորոշումներով, դիցուք, հարցնում են՝ ինչո՞վ եք զբաղվել, ի՞նչ քաղաքական հայացքներ […]

Իշխանությունները նախատեսում են նոր աղմկահարույց ձերբակալություններ. Փաստ

«Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին ՀՀ-ում բացահայտ քաղաքական ուղղվածություն ունեցող քրեական գործերի, կալանավորվածների թիվը աճում է երկրաչափական պրոգրեսիայով։ Ավելին, իրավաբանների համոզմամբ, քաղաքական նպատակներով իրավական գործիքակազմի կիրառումը հասել է, քպականների սիրելի բառապաշարով ասած, աննախադեպ չափերի: Միայն վերջին ամիսներին քաղբանտարկյալների ու, ընդհանրապես, քաղաքական հետապնդումների ենթարկվողների թիվն անցնում է մի քանի տասնյակը։ «Փաստ»-ի տեղեկություններով, մինչև տարեվերջ, առավելագույնը՝ Ամանորի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված