08 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Իշխանությունը չի թաքցնում: Նոր խոչընդոտներ արցախցիների համար. Հրապարակ

Հայաստան բռնի տեղահանված արցախցիները լուրջ դժվարություններ ունեն աշխատանքի տեղավորվելու հարցում։ Նրանց առաջ բազում խոչընդոտներ են ստեղծում։ Երեկ մեզ ահազանգում էին, որ ՀՀ պետական գերատեսչություններում կամ դրանց ենթակայությամբ գործող հիմնարկներում աշխատանքի ընդունվելու համար քաղաքական թեստեր են անցնում։

Դիմումատուների ոչ այնքան մասնագիտական կարողություններով են հետաքրքրվում, որքան քաղաքական կողմնորոշումներով, դիցուք, հարցնում են՝ ինչո՞վ եք զբաղվել, ի՞նչ քաղաքական հայացքներ ունեք, ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին եւ այլն, ինչն ակնհայտ է դարձրել, որ կոնկրետ արգելք կա իրենց համար՝ համակարգ մուտք գործելու։ ՀՀ իշխանությունները, կարելի է ասել, որոշել են աշխատանք տալ միայն այն ղարաբաղցիներին, որոնք իրենց նկատմամբ դրական են տրամադրված, եւ այդ հանգամանքն անգամ չեն թաքցնում:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ