06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչ են անելու ռուս խաղաղապահներն Արցախում: Ուշագրավ մանրամասներ. Հրապարակ

Օրեր առաջ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի ռոտացիան ավարտվում է, եւ թարմացված կոնտինգենտը վերադառնում է Լեռնային Ղարաբաղ` իր առջեւ դրված առաջադրանքներն իրականացնելու։

Թե ինչ են անելու ռուս խաղաղապահներն Արցախում, որտեղ չկա արցախահայություն, որի պաշտպանությանն էին կոչված նրանք, պարզ չէ։ Ռուս-ադրբեջանական առեւտրի շրջանակներում ինչ-որ համաձայնություն է ձեռք բերվել, որ 2020-ին Արցախ մտած ռուս զինվորականները շարունակեն մնալ այնտեղ:

Սակայն ուշագրավ է, որ թերթին տեղեկություններ հասան, որ ռուս խաղաղապահները շարունակում են Արցախ մեկնել Հայաստանով` Ստեփանակերտ մեկնող ռուս զինծառայողներից մեկից տեղեկացել են, որ նրանք իջել են «Զվարթնոց» օդանավակայանում, ապա ուղեւորվել Արցախ: ՌԴ խաղաղապահների զորախմբի ծառայության հետ կապ հաստատել թերթին չհաջողվեց, սակայն ՀՀ ՊՆ թերթի աղբյուրը հաստատեց․ «Ռուս խաղաղապահները Երեւանից են գնում Արցախ, ինչպես միշտ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ