05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հրատապ

ՀՀ ԱԳՆ հաստատեց՝ Արցախի խնդիրը փակված է

Ազատություն ռադիոն գրավոր հարցում է ուղարկել Հայաստանի արտաքին գործերի նախարարություն՝ «կա՞ արդյոք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ»: 6-րդ տարբերակը Երևանը Բաքվին է փոխանցել նոյեմբերի 21-ին: Բաքվի առաջարկները հայկական կողմը ստացել էր մինչև Արցախի դեմ սեպտեմբերի 19-ի հարձակումը: Ի պատասխան հարցման՝ ՀՀ ԱԳՆ գրել է․ «Հայաստանի համար առաջնային է Հայաստանի և […]

Բրյուսելը Հայաստանին սպառազինություն չի մատակարարի: Իրավիճակը զարգանում է այլ սցենարով

«Խուլ Եվրամիությունը. Բրյուսելը Հայաստանին սպառազինություն չի մատակարարի» վերնագրով հոդվածում գրում է, որ այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղը անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, Հայաստանը դժգոհություն է հայտնում ՀԱՊԿից, ինչպես նաև Ռուսաստանից՝ անարդյունավետության համար։ Ըստ Հայաստանի իշխանությունների, նրանք չեն կատարել իրենց դաշնակցային պարտավորությունները։ Սակայն Մոսկվան բազմիցս է պարզաբանել, որ Հայաստանի ղեկավարությունն ինքն է Լեռնային Ղարաբաղը ճանաչել ադրբեջանական […]

Հայի արյուն թափած եւ տեսարանը նկարահանած մարդասպանին Բաքվում դիմավորել են ինչպես հերոսի

Լրագրող Լինդսի Սնելը X սոցցանցի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակմանը՝ գրելով, որ Ադրբեջանցի մարդասպան Հուսեյն Ախունդովին Ադրբեջանում դիմավորել են որպես հերոսի։ «Հուսեյն Ախունդովին, ով Հայաստանի սահմանը հատել էր և սպանել հայ քաղաքացիական անձի, ապա իր զոհի հեռախոսում տեսագրել «հայերի արյուն թափելու» մասին տեսագրությունը, Ադրբեջանում դիմավորել են ինչպես հերոսի»,-գրել է նա։ […]

Գագիկ Խաչատրյանի որդիները լվացել են շուրջ 1,5 մլրդ դրամ, 97 մլն դոլար ու 2 մլն եվրո. դատախազություն

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատել է ՊԵԿ նախկին նախագահ Գ.Խ-ի որդի Ա.Խ-ի և եղբորորդու, «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Ս.Ա-ի և բանկերից մեկի վարորդ Ա.Պ-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Խ-ն, 2008-2016 թվականներին զբաղեցնելով Մաքսային պետական կոմիտեի […]

Ինչպես էր «Զվարթնոց»-ի անվտանգության տեսախցիկների նկարածը հայտնվել ՔՊ-ամերձ կայքերում. ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացմամբ՝ համացանցում նախորդ տարի՝ Ամանորի շեմին, տարածվել էր մի լուսանկար, որտեղ պատկերված էր դաշնակցական Իշխան Սաղաթելյանը, որն ընտանիքի հետ մեկնում էր Դուբայ՝ Նոր տարին դիմավորելու։ Մեծ աղմուկ բարձրացրած այս լուսանկարի պատմությունն այդպես էլ չբացահայտվեց. ինչպե՞ս էր «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության տեսախցիկների նկարածը հայտնվել ՔՊ-ամերձ կայքերում: Մինչ օրս ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության, իսկ Քաղավիացիայի […]

Պատերազմ Վահե Ղազարյանի դեմ. Հրապարակ

Երեկ լրատվամիջոցները հայտնեցին, որ Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ միջոցառում է իրականացրել Սյունիքում եւ ձերբակալել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Մուշեղ Գեւորգյանին եւ Կապանի բաժնի պետի տեղակալ Վաղարշակ Գինոսյանին: Թե ինչու են ձերբակալվել, նախաքննության շահերից ելնելով՝ չեն հայտնում։ Թերթի տեղեկություններով՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները ձերբակալվել են ծառահատման գործընթացի հովանավորչության կասկածանքով, երկուսն էլ Վահե […]

Ուշագրավ մանրամասներ Ալավերդու զավթումից: ՔՊ-ական Արեն Մկրտչյանին օգնել է մայրը. Փաստ

Օրվա իշխանության կողմից Ալավերդիում իրականացրած «իմպիչմենթ» օպերացիայի հետ կապված նոր մանրամասներ են ի հայտ գալիս: «Փաստ» թերթի տեղեկություններով, ՔՊ-ն ոչ միայն «իրենով է արել» Ալավերդու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամներից մեկին, այլև, պարզվում է, հենց իր թիմի ներսում է փոփոխություն արել. ի մասնավորի, հեռացրել է ավագանու սկզբունքային անդամներից մեկին՝ Մարիաննա Պեպանյանին, որը դեմ է եղել […]

Նիկոլ Փաշինյանը նոր տարբերակ է մտածել. նոր թեզ է շրջանառվում. Ժողովուրդ

Վերջին շրջանում քաղաքական դաշտում ակտիվորեն նոր թեզ է շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի վերջնական հանձնումից հետո ստեղծված այս լարվածությունը թոթափելու նոր տարբերակ է մտածել՝ գնալ արտահերթ ընտրությունների: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը որոշել է միանգամից մի քանի հարց լուծել. նախ՝ չնայած առկա մեծ դժգոհություններին՝ նա եւս մեկ անգամ կլեգիտիմացնի, կերկարաձգի իր իշխանությունը, ինչպես նաեւ խորհրդարան կբերի ՔՊ-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված