16 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀՀ ԱԳՆ հաստատեց՝ Արցախի խնդիրը փակված է

Ազատություն ռադիոն գրավոր հարցում է ուղարկել Հայաստանի արտաքին գործերի նախարարություն՝ «կա՞ արդյոք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ»: 6-րդ տարբերակը Երևանը Բաքվին է փոխանցել նոյեմբերի 21-ին: Բաքվի առաջարկները հայկական կողմը ստացել էր մինչև Արցախի դեմ սեպտեմբերի 19-ի հարձակումը:

Ի պատասխան հարցման՝ ՀՀ ԱԳՆ գրել է․ «Հայաստանի համար առաջնային է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, երկու երկրների միջև սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով Խորհրդային Միության գլխավոր շտաբի ամենաթարմ քարտեզների վրա, տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակումը՝ հիմնված ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա»:

Այսպիսով, ՀՀ ԱԳՆ պաշտոնապես հաստատեց Արցախի խնդիրը փակելու Երեւանի հանձնառությունը։

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ