26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ուշագրավ մանրամասներ Ալավերդու զավթումից: ՔՊ-ական Արեն Մկրտչյանին օգնել է մայրը. Փաստ

Օրվա իշխանության կողմից Ալավերդիում իրականացրած «իմպիչմենթ» օպերացիայի հետ կապված նոր մանրամասներ են ի հայտ գալիս: «Փաստ» թերթի տեղեկություններով, ՔՊ-ն ոչ միայն «իրենով է արել» Ալավերդու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամներից մեկին, այլև, պարզվում է, հենց իր թիմի ներսում է փոփոխություն արել. ի մասնավորի, հեռացրել է ավագանու սկզբունքային անդամներից մեկին՝ Մարիաննա Պեպանյանին, որը դեմ է եղել համայնքի ղեկավարին՝ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։

Ալավերդու մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այդ «գործով» ևս զբաղվել է քպական պատգամավոր Արեն Մկրտչյանը, որին օգնել է իր մայրիկը։ Ավելին, մենք տեղեկություններ ունեինք, որ ճնշումների ներքո մանդատը վայր դրած Մարիաննա Պեպանյանը ոչ թե ինքն է դիմում գրել, ինչպես պահանջում է օրենքը, այլ լիազորագիր է տվել հենց… Արեն Մկրտչյանի մայրիկին՝ Մարգարիտա Աբգարյանին։ «Փաստը» երեկ դիմեց տիկին Աբգարյանին՝ խնդրելով պատասխանել՝ որքանով են ճիշտ այս տեղեկությունները: Նախ՝ իմանալով, թե ով է զանգահարում և ինչի համար, նա ասաց, որ աշխատանքի է և չի կարող աշխատանքի ժամին պատասխանել մեր հարցերին: Մարգարիտա Աբգարյանը խնդրեց զանգահարել աշխատանքային օրվա ավարտից, այսինքն՝ 18:00-ից հետո, սակայն երեկոյան մեր զանգերը, ցավոք, այդպես էլ անպատասխան մնացին:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ