26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչպես էր «Զվարթնոց»-ի անվտանգության տեսախցիկների նկարածը հայտնվել ՔՊ-ամերձ կայքերում. ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացմամբ՝ համացանցում նախորդ տարի՝ Ամանորի շեմին, տարածվել էր մի լուսանկար, որտեղ պատկերված էր դաշնակցական Իշխան Սաղաթելյանը, որն ընտանիքի հետ մեկնում էր Դուբայ՝ Նոր տարին դիմավորելու։ Մեծ աղմուկ բարձրացրած այս լուսանկարի պատմությունն այդպես էլ չբացահայտվեց. ինչպե՞ս էր «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության տեսախցիկների նկարածը հայտնվել ՔՊ-ամերձ կայքերում: Մինչ օրս ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության, իսկ Քաղավիացիայի կոմիտեն ոչ մի պաշտոնական հայտարարություն չարեց։

Այժմ, վերհիշելով եղածը, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Զվարթնոց» օդանավակայան՝ հասկանալու համար՝ արդյոք որեւէ գործընթաց եղել է, թե հիմա էլ, ինչպես այդ ժամանակ, հեշտ է օդանավակայանի տեսախցիկների արտահոսք ապահովել: «Ինչպես արդեն պատասխանել ենք Ձեր լրատվամիջոցի նախորդ հարցմանը, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն. առաջարկում ենք դիմել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե»: Մենք էլի կդիմենք…»:

timthumb

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ