22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայի արյուն թափած եւ տեսարանը նկարահանած մարդասպանին Բաքվում դիմավորել են ինչպես հերոսի

Լրագրող Լինդսի Սնելը X սոցցանցի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակմանը՝ գրելով, որ Ադրբեջանցի մարդասպան Հուսեյն Ախունդովին Ադրբեջանում դիմավորել են որպես հերոսի։

«Հուսեյն Ախունդովին, ով Հայաստանի սահմանը հատել էր և սպանել հայ քաղաքացիական անձի, ապա իր զոհի հեռախոսում տեսագրել «հայերի արյուն թափելու» մասին տեսագրությունը, Ադրբեջանում դիմավորել են ինչպես հերոսի»,-գրել է նա։

Նա իր գրառմանը կից տեսանյութ է հրապարակել, որտեղ Հուսեյն Ախունդովին շրջապատել են տասնյակ լրագրողներ, և նա ասում է, որ իրեն լավ է զգում, ուրախ է, որ վերադարձել է հայրենիք։

Հիշեցնենք, որ Հուսեյն Ախունդովին ՀՀ-ում քրեական օրենսգրքի միանգամից 7 հոդվածներ է մեղսագրվել՝ զենքով ապօրինի հատել է սահմանը, անարգել շրջել Սյունիքի գյուղերով, սպառնացել Սիսիանի բնակչուհուն, ի վերջո՝ սպանել Զանգեզուրի կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին։

ԱխունդովըՀՀ-ում 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ