18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Զինծառայող է վիրավորվել․ վիճակը ծանր է

Ապրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է ծանր: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:   ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

Ապրիլի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:49-ին, (Գրինվիչի ժամանակով` ապրիլի 18-ին, ժամը 06:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 44.170 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Ստեփանավան քաղաքից 18 կմ դեպի արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն […]

Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղար է նշանակվել Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը, գրում է «РИА Новости»-ն։ Այդ մասին տեղեկացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։ Նա տեղեկացրել է, որ Յուրի Խաչատուրովը պաշտոնը կստանձնի 2017-ի մայիսի 2-ին:

Ջերմաստիճանը կբարձրանա

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Ապրիլի 14-15-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-18-ը` հատկապես օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 14-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևան քաղաքում` […]

Թշնամին կրակ է բացել Տավուշի գյուղերի վրա

Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ համայնքի խաղողի այգիները այրվել են հակառակորդի արձակած կրակոցների հետեւանքով: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Այգեհովիտի գյուղապետ Լեւոն Գրիգորյանը: «Այդ տարածքը կազմում է մոտ 22  հեկտար: Տվյալ հողատարածքներին մենք մոտենալ չենք կարող, քանի որ թշնամին կարող է նորից կրակել: Հեռվից նայելով էլ պարզ երևում է՝ այգիները այրվել են»,- ասաց գյուղապետը: Վերջինս […]

ՀՀԿ-ը Լ. Տեր-Պետրոսյանին հրավիրում է դասավանդելու

«Ընտրություններից հետո կյանքը շարունակվում է, հետևաբար շարունակվում են նաև այն նախագծերը, որոնք կյանքի էին կոչվել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` ներկայացնելով ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի աշխատանքները:  Նա նշեց, որ դպրոցն ընդլայնել է իր միջազգային կապերը և նույնիսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի դադարեցրել իր գործունեությունը։ «Այս պահի դրությամբ ունենք 100-ից ավելի […]

Գավառի դպրոցում ռադիոակտիվ նյութ է հայտնաբերվել

Ապրիլի 12-ին, ժամը 08.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի դպրոցներից մեկի ֆիզկիայի լաբորատորիայում գտնվող տարայի վար առկա է Осторожно радиоактивность գրությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մենել ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի քիմիկ-հետախույզները: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Բրազիլիայի Սան Միգել Արկանժո քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Բրազիլիայի Սան Միգել Արկանժո քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին «Արմենպրես»–ին տեղեկացրեց Բրազիլիայի առևտրի հայկական պալատի հիմնադիր Սարգիս Կարամեկիանը: «Մարտի 21-ին քաղաքն ընդունել է օրենք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Ցավոք, մինչ այժմ Բրազիլիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը ֆեդերալ օրենքով: Մենք այդ ուղղությամբ ակտիվ աշխատում ենք, առայժմ հաջողությունները քաղաքային մակարդակով են: Առաջիկայում նույնպես Բրազիլիայի տարբեր […]

Եգիպտոսում երեք ամսով արտակարգ իրավիճակ է հայտարարվել /տեսանյութ/

Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչական շարքից հետո երկրի նախագահը երկրում երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարել։ Հիշեցնենք, որ երկու քաղաքների եկեղեցիներում տեղի ունեցած պայթյունների արդյունքում մոտ 50 զոհ եւ տասնյակ վիրավորներ կան։ Ահաբեկչությունները բողոքի հզոր ալիքներ են բարձրացրել Եգիպտոսում։ Տանտա քաղաքի փողոց են դուրս եկել հարյուրավոր մարդիկ, նրանք բողոքում են երկրի իշխանություններից։ Մանրամասները՝ տեսանյութում

Ահաբեկչություններ Եգիպտոսի եկեղեցիներում․ տասնյակ զոհեր կան /տեսանյութ/

Նախօրեին միանգամից երկու ահաբեկչություն է տեղի ունեցել Եգիպտոսում։ Մահապարտ-ահաբեկիչները պայթեցրել են իրենց Տանտա և Ալեքսանդրիա քաղաքների քրիստոնեական եկեղեցիների մոտ։ Նախօրեին քրիստոնյաները տոնում էին Ծաղկազարդը, եւ երկու եկեղեցին էլ լի են եղել մարդկանցով։ Տարբեր տվյալներով՝ Տանտայի եկեղեցու պայթյունից զոհվել է մոտ 30 հոգի, կա 50 վիրավոր, իսկ Ալեքսանդրիայի եկեղեցու ահաբեկչությունից 11 զոհ կա։ Նշենք նաեւ, որ ահաբեկչությունների պատասխանատվությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի