11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Թշնամին կրակ է բացել Տավուշի գյուղերի վրա

Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ համայնքի խաղողի այգիները այրվել են հակառակորդի արձակած կրակոցների հետեւանքով: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Այգեհովիտի գյուղապետ Լեւոն Գրիգորյանը:

«Այդ տարածքը կազմում է մոտ 22  հեկտար: Տվյալ հողատարածքներին մենք մոտենալ չենք կարող, քանի որ թշնամին կարող է նորից կրակել: Հեռվից նայելով էլ պարզ երևում է՝ այգիները այրվել են»,- ասաց գյուղապետը:

Վերջինս շեշտեց՝ դեռ հստակ չեն պարզել, թե այրված հողատարածքը քանի ընտանիքի է պատկանում. գյուղացիները անելանելի վիճակում են հայտնվել:

Հիշեցնենք՝   հակառակորդն այգիների ուղղությամբ կրակել է մարտի 22-ին: Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ