18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Գնդակոծել են սահմանամերձ գյուղերը

Ադրբեջանական կողմը երեկ երեկոյան կրակ է բացել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Բաղանիսի հատվածի վրա: Ժամը 21.30-ից ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներով շուրջ 10 րոպե գնդակոծել է Բաղանիս գյուղը: Կրակոցների ձայները լսվել են Բաղանիսի հարեւան Ոսկեպար եւ Ոսկեվան գյուղերում, ինչի մասին մեզ հայտնեցին այդ գյուղերի բնակիչները: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Սակայն սոցիալական ցանցերում սահմանապահ տավուշցիների տեղադրած լուսանկարներից երևում է, […]

Ծառեր հատելու մեջ մեղադրվողն ազատության մեջ է

 Դավթաշենում ծառեր հատելու մեջ հանրահայտ պատմության մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանն ազատ է արձակվել: Նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը Henaran.am-ին փոխանեց, որ դատախազը որոշում է կայացրել խափանման միջոցը փոխել չհեռանալու մասին ստորագրությամբ: Հիշեցնենք, որ Ալեքսան Սամսոնյանը մեղադրվում է թվով 29 բարդի և թեղի տեսակի ծառեր ապօրինի հատելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 296-րդ հոդվածի 3-րդ […]

Սերժ Սարգսյանը նոր նշանակում է կատարել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել. Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող:

ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են ԼՂ հիմնահարցը

Ապրիլի 28-ին Մոսկվայում, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում 2016թ. ապրիլին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները […]

Առաջին հայհոյողը և հարվածողը եղել է Տիգրան Աթանեսյանը. Սիմոն Բաբայան

 ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը հերքում է փաստաբան Տիգրան Աթանեսյանի հայտարարությունը, թե ինքն է Աթանեսյանի և Արմեն Սողոմոնյանի նկատմամբ հարձակում գործած անձանցից մեկը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ստահոդ որակեց այդ լուրերը, ավելին հայտարարեց, թե տուժածներն են իրենց նկատմամբ հարձակում գործել: «Գնացել էի Տիգրան Աթանեսյանի գրասենյակ` պարզելու համար, ինչու է պարբերաբար սոցիալական ցանցում իր […]

Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

Ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի  սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: […]

ՍԴ-ը մերժում է

ՍԴ-ում պատասխանող կողմը՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացված երկու միջնորդություններն էլ չեն տեղավորվում ՍԴ մասին օրենքի կանոնակարգումների համատեքստում և խնդրեց մերժել դրանք, նրա խնդրանքին միացան նաև դատախազության և ոստիկանության ներկայացուցիչները: Միջնորդությունների մերժման վերաբերյալ ՍԴ-ի որոշման մեջ նշված էր, որ ՍԴ-ն չի կարող ստանձնել քաղաքական ուժերի կողմից ընտրական գործընթացին մասնակցող ավելի քան 34 […]

Ովքեր են ծեծել փաստաբաններին. նոր մանրամասներ

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ իր ու փաստաբան Արմեն Սողոմոնյանի վրա հարձակվողներն են ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը և ոմն Արսեն։ «Իմ վնասվածքները թեթև են, իսկ Արմեն Սողոմոնյանը բավական լուրջ վնասվածքներ ունի՝ հասցված կտրող-ծակող […]

Կուղարկվի դատարան

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դեմ հարուցված քրական գործով նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը, հիշեցնենք, որ հարուցվել է մայիսի 20-ին Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած ճանապարահատրանսպորտային պատահարից հետո:  Նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանի փոխանցմամբ պաշտպանական կողմը ծանոթացել է գործի նյութերին, այն ուղարկվել է դատախազին` մեղադրական եզրակացությունը հաստատելու համար: Գործը կուղարկվի դատարան մեկ շաբաթ հետո:

Արտակարգ դեպք Երեւանում․ հայտնաբերվել է ՊՆ պաշտոնյայի դին

Այսօր՝ ապրիլի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ «Իդեալ» խանութի դիմաց, Nissan March մակնիշի ավտոմեքենայում տղամարդու դի կա։ Shamshyan.com-ը  հայտնում է, որ նշված վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Ժամանել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի