13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Հրատապ

Հայ երիտասարդը կրակոցներ է արձակել ՌԴ սրճարաններից մեկում․ կա վիրավոր /տեսանյութ/

ՌԴ Զելենոգրադի սրճարաններից մեկում կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով մի հոգի վիրավորվել է։ Ինչպես պարզվել է, կրակողը Հայաստանի 27-ամյա քաղաքացի է, նա արդեն ձերբակալվել է, հայտնում է Интерфакс-ը։ Նշվում է, որ սրճարանում 27-ամյա հայի եւ 32-ամյա տեղացու միջեւ վեճ է սկսվել՝ անձնական պատճառներով, եւ արդյունքում ՀՀ քաղաքացին կրակել է դիմացինի կրծքավանդակին եւ փախուստի դիմել։  Սակայն րոպեներ […]

Պայթյուն գազալցակայանում․ կա զոհ

Ապրիլի 23-ին, ժամը 17:20-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել, կան տուժածներ և զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 113-րդ կմ-ին՝ գազալցակայանում, լիցքավորման ժամանակ պայթել է 1973 թ. ծնված […]

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտակայքում զինծառայողի դի է հայտնաբերվել

Գյումրիում այսօր՝ ապրիլի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել: Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտակայքում գտնվող խանութներից մեկի մոտ զինծառայողի դի է հայտնաբերվել, հայտնում է shamshyan.com-ը: Ոստիկանության լրատվական ծառայության հայտնեցին, որ ըստ նախնական զննության, դիակի վրա առկա են սուր կտրող գործիքից ստացած վնասվածքներ:  Լուսանկարը՝ Խաչիկ Գևորգյանի  Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Միացյալ Նահանգների Վայոմինգ նահանգը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 45-րդ նահանգը։ Այդ մասին, Ամերիկայի ձայնի փոխանցմամբ, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: «Հայոց ցեղասպանության եւ Հրեաների ողջակիզման վայրագություններն աննկարագրելի են, սակայն բոլորիս համար կարեւոր է հիշել՝ պատմությունը երբեք չպետք է կրկնվի», – նշված է Վայոմինգի նահանգապետ Մեթյու Միդի նամակում, որն ուղղված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին: […]

Թուրքիայից լոլիկ չի ներկրվել Հայաստան

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է. Տեղեկացնում եմ, որ այս տարվա ընթացքում, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տվյալներով, Թուրքիայից լոլիկ չի ներկրվել Հայաստան: Եթե անգամ շատ հակված ենք հավատալու մեկ թուրք արտադրողի խոսքին, եկեք հաշվի առնենք նաև այս հանգամանքը եզրահանգումներ կատարելիս:

ՀՀ գլխավոր դատախազությունը` ավագանու ընտրություններից

ՀՀ գլխավոր դատախազությունում ընտրական իրավախախտումների ուսումնասիրման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է գործունեությունը նաև սույն թվականի մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումներին, քաղաքացիների հաղորդումներին և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերին համապատասխան ընթացք տալու նպատակով: Տեղեկացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում գործում […]

Նորություն

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանքի վերաբերյալ բողոքը, և վերջինս կմնա կալանքի տակ։ Այդ մասին քիչ առաջ հայտարարեց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը։ Հիշեցնենք՝ Հայաստան Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել էին երեք անձ, որոնցից հայտնի են միայն երկուսը՝ Սամվել Բաբայանը […]

Զինծառայող է վիրավորվել․ վիճակը ծանր է

Ապրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է ծանր: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:   ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

Ապրիլի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:49-ին, (Գրինվիչի ժամանակով` ապրիլի 18-ին, ժամը 06:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 44.170 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Ստեփանավան քաղաքից 18 կմ դեպի արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի