07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Արթուր Հովհաննիսյանը ժամանակավորապես նշանակվել է արդարադատության նախարար

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշմամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը։

Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, նշվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 87-րդ հոդվածով՝

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի վրա»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ