25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Առաջին հայհոյողը և հարվածողը եղել է Տիգրան Աթանեսյանը. Սիմոն Բաբայան

 ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը հերքում է փաստաբան Տիգրան Աթանեսյանի հայտարարությունը, թե ինքն է Աթանեսյանի և Արմեն Սողոմոնյանի նկատմամբ հարձակում գործած անձանցից մեկը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ստահոդ որակեց այդ լուրերը, ավելին հայտարարեց, թե տուժածներն են իրենց նկատմամբ հարձակում գործել:

«Գնացել էի Տիգրան Աթանեսյանի գրասենյակ` պարզելու համար, ինչու է պարբերաբար սոցիալական ցանցում իր մասին վիրավորական արտահայտություններ գրառում, սեռական բնույթի հոյոյանքներ ուղղում իր և ընտանիքի հասցեին։ Ցավում եմ կատարվածի առթիվ և դատապարտում եմ նմանատիպ իրավիճակը, Տիգրան Աթանեսյանը, Արմեն Սողոմոնյանն ու Երվանդ Վարոսյանը երկար ժամանակ իրենց անձնական էջերում բազմաթիվ անգամ վիրավորել են ինձ, գործըներկներիս: Գնացինք իր գրասենյակ Արսեն Հարությունյանի հետ, խնդրեցի, որ պարզաբանում ներկայացնի, վերջինս հայհոյեց ու հարվածեց ինձ, տեղի ունեցավ վիճաբանություն, ու եղավ այն, ինչ եղավ:

Բնականաբար, ես հակադարձեցի իրեն, ստեղծվեց քաշքշուկ, որը տևել է ընդամենը մեկ րոպե: Առաջին հայհոյողը և հարվածողը եղել է Տիգրան Աթանեսյանը», – ասաց Սիմոն Բաբայանը։ Նա շեշտեց քաշքշուկի հետևանքով դիմծնոտային վնասվածք է ստացել նաև Արսեն Հարությունյանը, ով այժմ խոսել չի կարողանում, քանի որ բժշկական միջամտություն է տեղի ունեցել։ Սիմոն Բաբայանն ընդգծեց, որ միջնորդություն են ներկայացնելու, որ ոստիկանությունից նյութերը տեղափոխեն քննչական կոմիտե։ «Տիգրան Աթանեսյանը հանդիսանում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը, և որպեսզի գործն ընթանա օբյեկտիվ, թող նյութերը տեղափոխվեն քննչական»-նկատեց նա։ Նա վստահեցրեց, որ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը պատմության հետ առնչություն չունի։

Հիշեցնենք, որ Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր արել, թե իրենց վրա հարձակվել են:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ