13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Հրատապ

Քվեարկության կարգի վերաբերյալ իրազեկման ցուցապաստառները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են քվեարկության կարգի իրազեկման վերաբերյալ ցուցապաստառներ: Առաջիկայում նշված ցուցապաստառները  կտպագրվեն և կտրամադրվեն ընտրական գործընթացների մասնակիցներին: Հանրային իրազեկման աշխատանքների իրականացման նպատակով խնդրում ենք զանգվածային լրատվության միջոցներին աջակցել տեղեկատվական ցուցապաստառների տարածման գործում:  

Բացահայտվել է «ՎՏԲ-Հայաստան բանկի» բանկոմատի պայթեցման հանցափորձը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի՝ Բաղրամյան պողոտա 56 հասցեում գտնվող բանկոմատի պայթեցման փորձի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Կատարված  օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննության և ՀՀ ոստիկանության հետ սերտ համագործակցության արդյունքում բացահայտվել են հանցագործության բոլոր հանգամանքները: Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի գլխավոր մասնագետ […]

Հարցվածների 77%-ը դրական է համարում ներկա կառավարության գործունեությունը

Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը (ВЦИОМ) ՀՀ 1600 քաղաքացիների շրջանում հարցում է իրականացրել և պարզել, որ հարցվածների 77%-ը դրական է համարում ներկա կառավարության գործունեությունը։ Սոցհարցման շրջանակում եղել է նաև պարզելը, թե ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի վարկանիշն ինչպիսին է: Արդյունքում պարզվել է, որ ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից առաջատարն է «Ծառուկյան» դաշինքը՝ […]

Արծվիկը «Եվրատեսիլ-2017»-ին կներկայանա ”Fly with me” երգով

Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի կողմից ընտրվել է այն երգը, որով Հայաստանն այս տարի կմասնակցի «Եվրատեսիլ-2017»-ին եւ կներկայանա եվրատեսիլյան երկրպագուներին եւ եվրոպաբնակ հանդիսականին: Մրցութային երգը կկրի ”Fly with me” խորագիրը: Ընտրության համար ստացվել էին շուրջ 300 երգ՝ աշխարհի ամենատարբեր անկյուններից: Վերջնական որոշման արդյունքում ընտրվել է այն երգը, որը լավագույնս էր համապատասխանում մրցույթի այս տարվա կարգախոսին եւ […]

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններին երեք թեկնածու է առաջադրվել

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունների օրը հայտնի է, դրանք տեղի կունենան մարտի 15-ին: Արդյունքները կհայտարարվեն նույն օրը, հայտնում է agos.com-ը։ Նշվում է, որ ընտրություններին իրենց թեկնածությունը 3 հոգի են առաջադրել՝ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Քվեարկությունը անցկացվելու է […]

Հայոց ցեղասպանության ճանաչումը դիտում ենք որպես խաղաղության հաստատման քայլ․ Օլանդ

Հայոց ցեղասպանության ճանաչումը Ֆրանսիայի համար հիշեցում է, որ միջազգային հանրությունը երբեք չի կարող ընդունել որևէ ժողովրդի ոչնչացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նման հայտարարությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հանդես եկավ Ֆրանսիայի Նախա գահ Ֆրանսուա Օլանդը: «Հայոց ցեղասպանության ճանաչումը մենք մշտապես դիտարկել ենք որպես խաղաղությանհաստատման քայլ. խաղաղություն ինքներս մեզ հետ, ինչպես նաև խաղաղություն […]

Ստեփանակերտի օդանավակայանը հիմա էլ կարող է գործարկվել.Դ. Ադբաշյան /տեսանյութ/

Կոմունիստական կուսակցությունից պատգամավորի թեկնածու, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու, «Օդաչուների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դմիտրի Ադբաշյանը փաստում է, որ Ստեփանակերտի օդանավակայանը ցանկացած պահի հնարավոր է գործարկել: « Օդանավակայանը հարյուր տոկոսով պատրաստ է, բայց քաղաքական հարցերը խանգարում են, որ օդանավակայանը գործարկվի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ադբաշյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Մանո՛ւկ, իջի, ամոթա … տաքսու վարորդը սպառնում է ինքնասպան լինել /տեսանյութ/

 Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է՝ Խանջյան 30 հասցեում ՝ նորակառույց բարձրահարկ շենքի  մոտ գտնվող վերամբարձ կռունկի վրա կանգնած՝ 58- ամյա մի տղամարդ, որի տվյալները դեռևս չեն հրապարակվում, սպառնում է ինքնասպան լինել։ Նախնական տվյալներով՝ տղամարդն ունի վարկային պատավորություններ, որոնք չի կարողանում կատարել: Հավելենք՝ ԱԻՆ-ի աշխատակիցները՝ հոգեբանները այս պահին փորձում են  զրուցել, բացատրական աշխատանքներ են իրականացնում՝ փորձելով   […]

«Զվարթնոց» օդանավակայանում մառախուղի պատճառով չվերթներ են հետաձգվում

«Զվարթնոց» օդանավակայանում վատ եղանակային պայմանների պատճառով չվերթներ են հետաձգվել, որոնցից մեկը` երեկվանից: Օդանավակայանից տեղեկացրին, որ մառախուղի պատճառով կան նաեւ ուշացումներ դեպի Հայաստան իրականացվող թռիչքների դեպքում: Oդանավակայանի պաշտոնական կայքի տվյալների համաձայն, մարտի 2-ին դեպի Հայաստան հետաձգվել է 5, իսկ Հայաստանից` 4 չվերթ:  

Դանակահարվել է ԲՀԿ-ի ռեյտինգային թեկնածուն

Այսօր՝ մարտի 1-ին  Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում դանակահարվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջիկա խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային կարգով թեկնածու առաջադրված Աբրահամ Ադամյանը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ  դանակահարողը ՀՀԿ ներկայացուցիչ է: Henaran.am-ին  ոստիկանությունից հայտնեցին, որ այսօր  Մասիսի հիվանդանոցից հաղորդում են ստացել այն մասին, որ այնտեղ տեղափոխված երիտասարդը վերքեր է ստացել որովայնի շրջանում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի