19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այս մեկ տարին պետք է նշանավորել բանակցային սեղանի շուրջ. ԵԱՀԿ համանախագահ

«Մոտ մեկ ամիս առաջ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում քննարկեցի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի հարցը տեղի պատկան ղեկավարության հետ: Նրանք ինձ հավաստիացրին, որ եթե դա օգտակար լինի, նրանք պատրաստ են որոշակի քայլեր ձեռնարկել, դա կարող է լինել ՄԱԿ-ի բանաձև, կամ օգնություն այս կամ այն գործընթացի հետ կապված»,- այսօր Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը: 

Ռիչարդ Հոգլանդի խոսքով՝ այս պահի դրությամբ ԵԱՀԿ-ն է որպես միջազգային կառույց, որ այս գործընթացում առաջնորդող դերակատարում ունի, իրենք որպես ԵԱՀԿ մաս, այս պատասխանատվությունը ստանձնում են:

«Նաև կարող ենք մտքում ունենալ, որ եթե լինի ճիշտ պահը՝ ելնելով պայմաններից, անհրաժեշտությունից, կարող ենք նաև դիմել ՄԱԿ-ին: Չնայած դուռը մեզ համար բաց է, չենք կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա: Ապագայում գուցե դա անհրաժեշտ լինի, և եթե լինի իրական քայլ դեպի խաղաղություն միգուցե մենք դիմենք ՄԱԿ-ին՝ օգնելու մեզ: Այս պահին, կարծես, առանձնահատուկ անհրաժեշտութուն չկա ՄԱԿ-ի նոր բանաձևի համար»,- ասաց Ռիչարդ Հոգլանդը:

«Մենք Բաքվում, Երևանում նույն  ուղերձն ենք փոխանցել: Հիմնական ուղերձն այն է, որ բոլորը գիտեն, որ շուտով կլրանա ապրիլյան  բռնությունների մեկ տարին, մեր ուղերձն այն է, որ այս մեկ տարին պետք է նշանավորել բանակցային սեղանի շուրջ, չպետք է նշանավորվի մարտադաշտում»,-հավելեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ