18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Ինչ է սպասվում Սամվել Բաբայանին /տեսանյութ/

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան տարբեր լրատվամիջոցների բազմաթիվ հարցումների՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հայտնում է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։ Կատարված քննչական գործողությունների […]

Ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել Հայաստանից Բուլղարիա ուղևորվող ինքնաթիռում ․ Բելառուս

Նախօրեին բելառուսական Գոմելի օդանավակայանում վայրէջք կատարած Հայաստան-Բուլղարիա չվերթն իրականացնող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել։ Այդ մասին հայտնել է Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին, հայտնում է ТАСС գործակալությունը։ «Տվյալ փաստն արձանագրվել է մարտի 19-ին Գոմելի օդանավակայանում՝ Հայաստանից Բուլղարիա ուղևորվող ինքնաթիռում»,- նշել է սահմանապահ ծառայության ղեկավարը:   Ռադիոակտիվ նյութերի առկայության մասին Հայաստանից տարանցմամբ եվրոպական երկրներից մեկն ուղևորվող […]

Արթուր Աղաբեկյանը ազատվեց Արցախի փոխվարչապետի պաշտոնից

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ մարտի 20-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Աղաբեկյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն։ Այս մասին  տեղեկանում  ենք Արցախի Հանրապետության նախագահի մամուլի գրասենյակից: Նկատենք, որ Արթուր Աղաբեկյանը դեռ անցյալ տարի էր հայտարարել, որ պատրաստվում է լքել պաշտոնը ցանկություն հայտնելով կյանքի կոչել մասնավոր ծրագրեր, որոնց առաջխաղացմանը զբաղվածությունը, […]

Ցուրտը նահանջում է

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում թաց ձյան, հովտային գոտիներում անձրևի տեսքով: 20-ին, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ : Օդի ջերմաստիճանը մարտի 20-ին կբարձրանա 4-6 աստիճանով: Երևանում ՝ Մարտի 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում՝ […]

Հաց բերող Արթուր Սարգսյանի դիահերձումն ավարտվել է

Հաց բերող Արթուր Սարգսյանի դիահերձումն ավարտվել է, այս մասին հայտնել է  Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Սոնա Տռուզյանը նշել է, որ Արթուր Սարգսյանի փաստաբանների նախընտրած միջազգային փորձագետները դիահերձմանը չեն մասնակցել: Տռուզյանը հայտնել է , թե դիահերձումը հնարավոր չէր հետաձգել, քանի որ, ըստ մասնագետների, դա կարող էր բերել հյուսվածքների և բջիջների փոփոխությունների: Հիշեցնենք, որ «Սասնա […]

Արթուրը պետք է հուղարկավորվի Եռաբլուր պանթեոնում.քաղաքացիները պահանջում են

«Երազում Արթուրին եմ տեսել: Նրա ուզածն էր եղել՝ 100 հազարավոր մարդիկ էին հավաքվել ու նա նստած նայում էր: Արթուրը զոհվեց, ինչպես կզոհվեր իսկական հերոսը: Մեր հերոսին թշնամիները սպանեցին: Արթուրը մեր բոլորի մեջ է: Նրան մի դիտարկեք որպես սովորական մարդ: Արթուրը համախմբան խորհրդանիշ էր»,-այսօր՝ մարտի 17-ին Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային միացյալ նախաձեռնության նախագահ […]

Այս երկրում ամենաքննադատվող անձը ես եմ. ՍերԺ Սարգսյան

«Շատերը չեն ցանկանում հրապարակավ հակադրվել տգետներին, այն մարդկանց, ովքեր իրոք թեմայից չեն հասկանում, բայց խոսում են: Չեն ցանկանում, որովհետեւ մտածում են, որ սոցցանցերով կսկսեն անձնական վիրավորանքներ։ Դա էլ կա, բայց եթե ուզում ենք մեր տեսակետը պաշտպանել, պետք է անենք դա»,-այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` խոսելով ԳԱԱ-ին ուղղված քննադատություններից: Նշենք, որ Սերժ Սարգսյանն […]

Պաշտպանության նախարարությունը հայտարարում է

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պաշտոնապես հերքել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի վիրավորվելու մասին տեղեկությունները։ «Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի վիրավորվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Նման տեղեկությունները պարտադիր ենթակա են ճշտման հայտնելուց առաջ»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում։ Նշենք, որ ավելի վաղ զլմ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ Լեւոն Մնացականյանը եւ եւս […]

Հզոր ցիկլոն է մոտենում

Մարտի 16-ին կեսօրից հետո և առաջիկա գիշերը, մարտի 18-ի ցերեկը և 19-ի գիշերը հանրապետության տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Նշված ժամանակահատվածում հանրապետության բոլոր շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Լեռնային մարզերում կտեղա առատ ձյուն, նախալեռնային գոտիներում թաց ձյուն, առանձին հատվածներում կդիտվի քամու ուժգնացում 15-20մ/վրկ, բուք, ճանապարհներին մերկասառույց: Հովտային գոտիներում սպասվող տեղումները կլինեն […]

«Սարի թաղի» գործով կալանավորվածները հացադուլի են նստում

Սարի թաղի հուլիսյան  դեպքերով կալանավորված 10 անձինք պատրաստվում են հացադուլ հայտարարել: Նրանցից մեկը՝  Կարեն Վանոյանը, երեկվանից արդեն հացադուլի մեջ է։ Հիշեցնենք,  8 ամիս առաջ զինված խմբի կողմից Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո, Խորենացի փողոցից Սարի թաղ տանող ճանապարհը ոստիկանությունը փակել էր։ Սարիթաղցիները զրկված էին տրանսպորտից, չունեին նաեւ գազ եւ ինտերնետ կապ։  Հուլիսի 19-ին ոստիկանության և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի