21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հաց բերող Արթուր Սարգսյանի դիահերձումն ավարտվել է

Հաց բերող Արթուր Սարգսյանի դիահերձումն ավարտվել է, այս մասին հայտնել է  Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Սոնա Տռուզյանը նշել է, որ Արթուր Սարգսյանի փաստաբանների նախընտրած միջազգային փորձագետները դիահերձմանը չեն մասնակցել:

Տռուզյանը հայտնել է , թե դիահերձումը հնարավոր չէր հետաձգել, քանի որ, ըստ մասնագետների, դա կարող էր բերել հյուսվածքների և բջիջների փոփոխությունների:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ