Նախագահը մեկնել է Արցախ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախի հանրապետություն՝ ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու: ՀՀ նախագահին դիմավորել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախի հանրապետություն՝ ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու: ՀՀ նախագահին դիմավորել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ է նշանակվել փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը, ով նախկինում զբաղեցրել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետի պաշտոնը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության կայքը։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի գործադրմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով պատանդ վերցնելու դեպքի առթիվ: Ոստիկանության աշխատակցի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2017թ. օգոստոսի 29-ին Երեւան քաղաքի Ռոստովյան 15/6 հասցեում գտնվող «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահում մի տղամարդ, որպես […]
Արա Զոհրաբյանը քարոզարշավի ընթացքում մեկնաբանել է իր ընդդիմախոսների այն շահարկումները, որոնք առնչվում են Պալատի աշխատակիցների հաստիքացուցակի ուռճացված լինելուն: ‹‹Իմ ընդդիմախոսները միշտ այսպես էին ասում. երբ 2013թ. հոկտեմբերի 4-ին ես իմ լիազորությունները ստանձնեցի հինգ օր հետո փաստաբանների պալատի խորհրդի հաստատմանն եմ ներկայացրել հաստիքացուցակի փոփոխության առաջարկ: Իրենք ասում են, որ Արա Զոհրաբյանը բերեց հաստիքացուցակի ուռճացված ցանկը, ու […]
Հայ մարզիկները Թայփեյում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում («Ունիվերսիադա-2017») նվաճեցին վեց մեդալ՝ երեք ոսկե, մեկ արծաթե ու երկու բրոնզե: Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ ուշուիստ Անդրանիկ Թևոսյանը (70 կգ) սանդա ուշու մրցաձևիկիսաեզրափակչում զիջելով Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Ջաֆար Շիրզադեհին՝ դարձել է խաղերի բրոնզեմեդալակիր։ Այսպիսով, մեր մարզիկներն ավարտել են իրենց մրցելույթները «Ունիվերսիադա-2017»-ում: Մեր մարզիկները հանդես են եկել յոթ մարզաձևում՝ ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ջրացատկ, սուսերամարտ, թաեքվոնդո և ուշու:
Նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` որոշում եմ. Արա Նազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից»:
Ելնելով «Նաիրիտ» գործարանի տարածքում այրվող քիմիական նյութի քանակից և քիմիական հատկություններից՝ մասնագետները նշում են, որ հրդեհի մարումը տևական ժամանակ է պահանջելու: Հրդեհը տեղայնացվել է և կանխվել դրա տարածումը գործարանի տարածքում: Ժամը 18.30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: *** Օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել […]
Այրման մեջ ոչ մի վտանգավոր քիմիական նյութ չկա: Նաիրիտի գործարանում բռնկված հրդեհի քիմիական մոնիթորինգի արդյունքի մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻՆ Ճառագայթային, քիմիական, կենսաբանական մոնիթորինգի բաժնի պետ, գնդապետ Վալերի Բագիյանը: Անդրադառնալով բնակչության անհանգստությանն ու ահազանգերին՝ մոնիթորինգի բաժնի պետն ասաց. «Հայտարարում եմ, որ բնակչության համար ոչ մի վտանգ չկա: «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհի արդյունքում հրշեջներից […]
Ժամը 15:00-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են մեկ ավտոսանդուղք և 11 մարտական հաշվարկ, որոնցից երկուսը՝ «Նաիրիտ» գործարանի հրշեջ-ջոկատից: Դեպքի վայրում է նաև ՓԾ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խումբը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից և նշում, որ նախնական տվյալներով հրդեհի վայրում այրվում է լաքէթինոլ նյութը: Դեպքի վայրից հաղորդել են, […]
Օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տաս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Ժամը 14:00-ի սահմաններում հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը […]






























