Ռուբլին արժևորվում է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 478.25 դրամ, եվրոյի փոխարժեքը 572.99 դրամ, ռուսական ռուբլու` 8.38 դրամ :
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 478.25 դրամ, եվրոյի փոխարժեքը 572.99 դրամ, ռուսական ռուբլու` 8.38 դրամ :
Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության 169-րդ հոդվածի՝ հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ սեպտեմբերի 7-ին կառավարությունը հրաժարական է ներկայացրել երկրի ղեկավարին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Ըստ հրամանագրի՝ հանրապետության կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու, սպանության սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է: Ոստիկանության Գուգարքի բաժնի օպերլիազորը 2017 թվականի սեպտեմբերի 6-ին զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ գողության փորձի մեջ կասկածվող անձը բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ սեպտեմբերի […]
Արդեն հայտնել ենք, որ «Սասնա ծռեր»-ի 18 անդամների գործով այսօրվա նիստը անցավ բավականին լարված: Փաստաբանները դատավորին հայտնեցին, որ պատրաստվում են նրա նկատմամբ բողոք ներկայացնել Արդարադատության խորհրդին: «Այնպիսի իրավիճակ է, որ կարող է հանրության մեջ տպավորություն ստեղծվել, որ կարգազանց են միայն փաստաբանները»,-լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Գրիշա Բալասանյանը: Փաստաբանը նշեց` դատավորի մեջքին կանգնած է պետությունը, բայց […]
«Սասնա ծռեր»-ի 18 անդամների գործով շարունակվող այսօրվա դատական նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանը շարունակում է սանկցիաներ կիրառել փաստաբանների վրա: Վերադառնալով խորհրդակացական սենյակից դատավորը այս անգամ սանկցիա կիրառեց կիրառցլ փաստաբաններ Արայիկ Պապիկյանի, Մուշեղ Լալայանի, Դավիթ Գյուրջյանի նկատմամբ: Դատարանը դիմելու է Փաստաբանական պալատ փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Արդեն հայտնել ենք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր […]
Ավերիչ «Իրմա» փոթորիկը բնաջնջել է Կարիբյան երկու կղզի՝ Բարբուդան ու Սենթ Մարտինը։ Այս փոթորիկը Ատլանտյան օվկիանոսում տեղի ունեցած ամենահզոր փոթորիկն են անվանում։ 295կմ/ժ արագությամբ շարժվող փոթորիկն ունի վտանգի ամենաբարձր՝ 5-րդ մակարդակ, այն արդեն 7 հոգու կյանք է խլել, ավիրել կղզիների գրեթե բոլոր շինությունները։ Ավերիչ այս փոթորիկը նախքան Կարիբյան կղզիները, անցել է Պուերտո Ռիկոյով, որի բնակչության կեսից ավելին մնացել է […]
Տեղեկացնում ենք, որ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նոր ֆիլմաշարի նկարահանման աշխատանքների ծանրաբեռնվածության առիթով և իր դիմումի համաձայն ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից: Փառատոնի հիմնադիր խորհրդի որոշմամբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն է նշանակվել փառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոգետ Սուսաննա Հարությունյանը:
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց վաճառքի հանել պետական գույքերից մեկը, որն, ի դեպ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած, 1982 թվականին արտադրված «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի ավտոմեքենան է: Տրանսպորտային միջոցը զրահապատ է: Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 17 մլն դրամ: Աճուրդը կկազմակերպվի եռամսյա ժամկետում: Ըստ նախագծի ՝աճուրդին մասնակցելու նախավճարը` գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով է, իսկ […]
ՀՀ Արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․ «Ըստ Վրաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ ս.թ. սեպտեմբերի 7-ին Մցխեթա-Ստեպանցմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է ազգությամբ երկու հայ, վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի, ովքեր տեղափոխվել են Մցխեթայի բուժկենտրոն: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք հավելյալ: Մեր խորին ցավակցությունն ենք […]
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր»-ի 18 անդամների գործով դատավարությունը: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստը դեռ չսկսած հայտարարեց, որ այն հետաձգվում է 30 րոպեյով, քանի որ փաստաբանները ժամանակին չեն ներկայացել: Ընդմիջումից հետո դատավորը նկատեց, որ մի քանի պաշտպաններ չեն ներկայացել: Փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ պաշտպանները գտնվում են […]





























